Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More
Ուկրաինիայի կենսագիտության և շրջակա միջավայրի ազգային համալսարանը գործընկեր համալսարանների հետ կազմակերպում է միջազգային գիտաժողով ագրարային ուղղվածությամբ համալսարաններում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ (Digital Education inEnvironmental Universities): Գիտաժողովի ժամանակ կքննարկվեն համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և իրականացման հարցերն ու մարտահրավերները։ Հոդվածների ընդունման վերջնաժամկետը ս/թ հունվարի 31-ն է, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 24-ը։ Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ [...] Read More
2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More
Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More
Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More
Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը: MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում: Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար: Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, [...] Read More
Ուշադրություն անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն ՀԱԱՀ-ի և FAST հիմնադրամի (https://fast.foundation/) համագործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անվճար մասնակցելու Բրիտանական խորհրդի (https://www.britishcouncil.org.mz/en) կողմից տրամադրվող Learn English Select գործնական անգլերենի առցանց դասընթացին (մանրամասները՝ https://www.britishcouncil.org.mz/.../online/courses/select, դասընթացը հարկավոր կլինի ավարտել 4 ամսվա ընթացքում)։ Դիմելուց առաջ անպայման ծանոթացեք դասընթացի պայմաններին։ Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ [...] Read More
ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։ Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝ Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող), Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։ Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։ [...] Read More
Սիրելի դասախոսներ և ուսանողներ ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգայի ագրարային համալսարանի գործընկեր Տուշայի համալսարանը կազմակերպում է <<Վիրտուալ բաց դռների օր>>, որը կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այս հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ համալսարանի առարկաների ցանկին, որն հարստացվել է անգլերեն նոր դասընթացներով։ Միջոցառման լեզուն անգլերենն է։ ✅Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc4uLwLwFMWj_qKYrTm77ALzzwT_OMGeB0SIDX2HYh7SUodgQ/viewform?pli=1&fbclid=IwAR1oa800YG90rtiMRTskUBxm7CzLuTMEfnBqAHZZYEgUMVS-yolpJjHOihY ?Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 8-ն է։ ✅Օրակարգ՝ https://drive.google.com/file/d/1L0qK-bHMTyhJIlTOUjTfkPfCcS8Xgd7Q/view?ths=true&fbclid=IwAR1_JlkVWt-S9j76cb6v6gZIiSKS-5Wq0MfQrqo-AnG4C-vImZSF3YkgHmI ✅Հանդիպումը [...] Read More