Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթաժողով Իտալիայի Սորենտո քաղաքում

 2022 թ․-ի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության  (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթաժողովը (Global Youth Tourism Summit):

 Միջոցառումը նախատեսված է 2003թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված երեխաների և երիտասարդների համար, ովքեր հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների և/ կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները կհոգան կեցության և սննդի ծախսերը, բացառությամբ՝ ճանապարհածախսի:
Գագաթնաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր ճանապարհորդական ապահովագրություն, որը առնվազն կքողարկի 30,000 եվրո։ Կորոնավիրուսով պայմանավորված Իտալիա մուտքի պահանջները կարող եք գտնել այստեղ՝ https://www.viaggiaresicuri.it. UNWTO-ի կողմից պահաջվող մասնակցության հաստատումը վիզայի համար կարող եք ստանալ՝ գրելով [email protected]. էլ հասցեին։ Ներկայացվող պահանջներին համապատասխան թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն՝ անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:

 Գագաթնաժողովին մասնակցել ցանկացողները նախքան գրացվելը պետք է հայտնեն դրա մասին ՄԿԴ աշխատակից Սուսաննա Հայրապետյանին [email protected] էլ․ հասցեով՝ տրամադրելով թեկնածուի և նրան ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ.հասցե)։