Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

  Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան) մինչև 2023 թ․-ի հուլիսը մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։

 Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաև վարչական (non-teaching staff) աշխատողները։

 Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է դիմեն օնլայն հարթակով՝
https://formularios.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=543194&lang=pt։ Վերջնաժամկետը 2022 թ․-ի մայիսի 13-ն է։

Դիմելու վերաբերյալ բոլոր մանրամասները հետևյալ հղմամբ են՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/PEERS_documents/1.PEERS_Application%20Guide.pdf։

 Համալսարանների հղումները՝

UMinho: https://www.uminho.pt/EN/education/educational-offer/Pages/default.aspx

UAveiro: https://www.ua.pt/en/tipo-curso

UEvora: https://www.uevora.pt/estudar/Mobilidade/Mobilidade-In/Mobilidade-de-Estudantes/unidadescurriculares-oferecidas-por-curso

 Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին ([email protected]):
Մասնակցիները ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից։

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները