Category: Միջազգային կապեր

Տարեմուտյան դասընթաց որակավորումների և շարժունության արդյունքների ճանաչման վերաբերյալ

Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More

Կայացավ եւս մեկ միջազգային գիտաժողով․ CASCADE-2020

Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային  ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR ծրագիր

Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը: MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում: Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար: Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, [...] Read More

Անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն

Ուշադրություն անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն ՀԱԱՀ-ի և FAST հիմնադրամի (https://fast.foundation/) համագործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անվճար մասնակցելու Բրիտանական խորհրդի (https://www.britishcouncil.org.mz/en) կողմից տրամադրվող Learn English Select գործնական անգլերենի առցանց դասընթացին (մանրամասները՝ https://www.britishcouncil.org.mz/.../online/courses/select, դասընթացը հարկավոր կլինի ավարտել 4 ամսվա ընթացքում)։ Դիմելուց առաջ անպայման ծանոթացեք դասընթացի պայմաններին։ Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ [...] Read More

Մրցույթ. Մագիստրանտների վերապատրաստում ABioNet ծրագրի շրջանակում

ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։ Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝ Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող), Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։ Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։ [...] Read More
TUSCA

Առցանց «Բաց դռների օր» Տուշայի համալսարանում (Իտալիա)

Սիրելի դասախոսներ և ուսանողներ ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգայի ագրարային համալսարանի գործընկեր Տուշայի համալսարանը կազմակերպում է <<Վիրտուալ բաց դռների օր>>, որը կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այս հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ համալսարանի առարկաների ցանկին, որն հարստացվել է անգլերեն նոր դասընթացներով։ Միջոցառման լեզուն անգլերենն է։ ✅Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc4uLwLwFMWj_qKYrTm77ALzzwT_OMGeB0SIDX2HYh7SUodgQ/viewform?pli=1&fbclid=IwAR1oa800YG90rtiMRTskUBxm7CzLuTMEfnBqAHZZYEgUMVS-yolpJjHOihY ?Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 8-ն է։ ✅Օրակարգ՝ https://drive.google.com/file/d/1L0qK-bHMTyhJIlTOUjTfkPfCcS8Xgd7Q/view?ths=true&fbclid=IwAR1_JlkVWt-S9j76cb6v6gZIiSKS-5Wq0MfQrqo-AnG4C-vImZSF3YkgHmI ✅Հանդիպումը [...] Read More

Լեզվի անվճար առցանց փոխանակման ծրագիր

Հաշվի առնելով այն, որ Covid-19 համավարակը նոր և անորոշ տեսարան է ստեղծում արտերկրում ուսման և շարժունության միջազգային ծրագրերի ոլորտում և հատկապես ազդում է երկրորդ լեզվի ուսուցման վրա, մեր համալսարանի գործընկեր և միջազգային մակարդակի իսպաներենի և մշակույթի դասավանդման առաջատար կենտրոններից մեկը հանդիսացող Գրանադայի համալսարանի (Իսպանիա) Ժամանակակից Լեզուների Կենտրոնը նախաձեռնել է լեզվի անվճար առցանց փոխանակման ծրագիր, որը [...] Read More

«Միջազգային Գերազանցության Կրթաթոշակ» ծրագիր (IES)

Կոպեռնիկուսի համալսարանը (Գերմանիա, Բեռլին) հրավիրում է մասնակցելու «Միջազգային Գերազանցության Կրթաթոշակ» ծրագրին (IES): Կրթաթոշակը տրամադրվում է վեցամսյա ժամկետով։ Մասնակիցը պետք է. 1. Կրթաթոշակ սկսելու պահին լինի ուսանող 2. Լինի 28 տարին չլրացած 3. Սովորի հետևյալ ոլորտներում՝ Գյուղատնտեսական գիտություններ, հնագիտություն, մշակութային մարդաբանություն, տնտեսագիտություն, կրթություն, երկրաբանություն, պատմություն, կինեմատոգրաֆիա, լեզվաբանություն, գրականագիտություն, երաժշտագիտություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, լրագրություն և հաղորդակցություն, կրոնագիտություն, սպորտային [...] Read More

«Կենսատեխնոլոգիա և առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողով

Մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ ելույթ կունենան հայտնի գիտնականներ, ովքեր կներկայացնեն կենսատեխնոլոգիայի, առողջապահության, հաշվարկային կենսաբանության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ կատարված հիմնական հետազոտությունները: «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» միջազգային գիտաժողովի թեմաներն են․ • Special Track: COVID-19 • Applied Biotechnology • Biochemical and Pharmaceutical Biotechnology • [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 [...] Read More