Ուսման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա և ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանը 4 ամսով Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 6-ը։

Օգտակար հղումներ․
• Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ՝ https://www.ipbeja.pt/en/Pages/default.aspx

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:

  • Թեկնածուները վիզայի համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները