Category: ՄԿԴ մրցույթներ

ՀԱԱՀ ուսանողների և աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունները

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Ուկրաինիայի կենսագիտության և շրջակա միջավայրի ազգային համալսարանը գործընկեր համալսարանների հետ կազմակերպում է միջազգային գիտաժողով ագրարային ուղղվածությամբ համալսարաններում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ (Digital Education inEnvironmental Universities): Գիտաժողովի ժամանակ կքննարկվեն համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և իրականացման հարցերն ու մարտահրավերները։ Հոդվածների ընդունման վերջնաժամկետը ս/թ հունվարի 31-ն է, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 24-ը։ Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական ​​բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More

«Կենսատեխնոլոգիա և առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողով

Մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ ելույթ կունենան հայտնի գիտնականներ, ովքեր կներկայացնեն կենսատեխնոլոգիայի, առողջապահության, հաշվարկային կենսաբանության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ կատարված հիմնական հետազոտությունները: «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» միջազգային գիտաժողովի թեմաներն են․ • Special Track: COVID-19 • Applied Biotechnology • Biochemical and Pharmaceutical Biotechnology • [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 [...] Read More

Մրցույթ ասպիրանտների համար

Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտի պարենի կոնսորցիումի (EIT Food) կողմից իրականացվող “Global Food Venture” ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար։ Ծրագիրը կաջակցի բարձր որակավորում ունեցող ասպիրանտներին՝ իրենց հետազոտությունները կենսունակ բիզնեսի վերածելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել ասպիրանտների ձեռնարկատիրական և բիզնես ստեղծելու հմտությունները՝ պարենային համակարգի մարտահրավերներին դիմակայելու համար: Ծրագիրն անվճար է, մասնակցության ծախսերը ամբողջությամբ հոգում [...] Read More

Ամառային դպրոց Ռադբաուդի համալսարանում

Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում  9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների: Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից [...] Read More

Ճարտարագիտական ոլորտում վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Իսպանիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում  վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում. https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html): Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]). անձնագրի պատճեն, ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ [...] Read More

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. հունվարի 27-ը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝  բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին [...] Read More

Դասավանդման հնարավորություն Ռումինիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (https://www.usamvcluj.ro/eng/) անասնաբուժության կամ սննդագիտության ոլորտում 5 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Օֆելյա Տերտերյանին ([email protected]). անձնագրի [...] Read More