Category: ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի  Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

Հետքովիդյան Էրազմուսի առաջին հյուրերը ՀԱԱՀ-ում․ ռումինական այցը

Քովիդի հետևանքով սահմանված և շուրջ 1․5 տարի տևած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմ-առ-դեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, ինչպես ողջ աշխարհն է դանդաղորեն վերադառնում բնականոն կյանքին, այնպես էլ միջազգային գործողություններն են դանդաղորեն ակտիվանում։ Ուրախությամբ նշենք, որ այս շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ [...] Read More

Երիտասարդական համաժողով

Ռուսաստանի Դաշնության Երիրտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի է ունենալու «Евразия Global» միջազգային երիտասարդական համաժողով։ Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիս 30-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Միջազգային գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության Գիտության և Կրթության նախարարության «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կասպյան ագրարային դաշնային գիտական կենտրոն»-ը հրավիրում է ձեզ մասնակցելու «Ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ուղղված գիտական աջակցություն» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 10-12-ը ընկած ժամանակահատվածում։ Գիտաժողովի մասնակցելու համար անհրաժեշտ է՝ 1․ Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտ (սահմանված ձևով); 2․ Տրամադրել նյութեր (թեմայի վերաբերյալ զեկույցների / [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսման հրավեր՝ Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլ. փոստի հասցեին: Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և դիմում-հայտի ձևը կցված են հետևյալ հղումով՝ http://escs.am/am/news/9062?fbclid=IwAR3-v_WbcXBX7JJdTiqoBsKttyUIT6MPzguK8DCun7JeTVW0lbdDByLxkgc Դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին տեղեկանալ՝ [email protected] էլ. [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF [...] Read More
agris virtual annual meeting 2021

AGRIS առցանց ամենամյա համաժողով 2021

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More
միջազգային կապեր, գիտաժողով, ռդ

Միջազգային գիտագործնական գիտաժողով

Սիրով տեղեկացնում ենք, որ 2021 թ-ի նոյեմբերի 9-10-ը տեղի են ունենալու «Ապրանքների շրջանառության և աշխատանքի ոլորտի արդյունավետությունը» համաժողովը և «Գիտության և պրակտիկայի միությունը. ապրանքագիտության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողովը։ Համաժողովներին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերը ուղարկել [email protected] կամ [email protected] էլ․ հասցեին․ Դիմում Հոդված Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 10-ը։ [...] Read More

Միջազգային գիտաժողով երիտասարդ դասախոսների և գիտնականների համար

Երիտասարդ գիտնականների խորհուրդը՝ Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային պետական ​​բյուջետային հաստատության (www.arriah.ru) վարչակազմի աջակցությամբ հրավիրում է մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետների, ասպիրանտների և հետազոտողների մասնակցելու VI Միջազգային գիտական կոնֆերանսին, որը տեղի կունենա 2021թ.-ի դեկտեմբերի 2–3-ը։ Համաժողովի հիմնական ուղղություններն են․ Համաճարակաբանություն (գյուղատնտեսական, վայրի և տնային կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների մոնիտորինգ, պատվաստում և իմունաբանություն) Կենսատեխնոլոգիա (վիրուսների և բջիջների մշակում, [...] Read More
кубанский государственный аграрный университет

Միջազգային գիտական-գործնական համաժողով

Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական համաժողովի՝ «Բանջարաբուծության մեջ նորարարություն կիրառելու պրակտիկան» թեմայով։ Համաժողովը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 23-ին հեռավար եղանակով Cisco Webex հարթակում։ Համաժողովին կարող են մասնակցել․ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների դասախոսներ և հետազոտողներ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների ուսանողներ և ասպիրանտներ. - բանջարեղենագործներ: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները [...] Read More