Սլովակիայի Հանրապետության կառավարության Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, ովքեր ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական կենտրոնում հետազոտություն անելու համար, դասախոսներին, գիտաշխատողներին և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին 1-10 ամիս համալսարանում կամ համապատասխան հետազոտական կենտրոնում դասավանդելու կամ հետազոտություն անելու համար։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը ուսանողների և ասպիրանտների համար և մրցույթի բոլոր հաղթողներին տրամադրում է ամսական կրթաթոշակ։

Նշյալ ակադեմիական տարվա 1-ին կիսամյակի մասով հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակի մասով՝ հոկտեմբերի 31-ը։

Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել [email protected]  էլ. փոստի հասցեին։

Ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ պաշտոնական կայքէջում՝ https://www.scholarships.sk/en/։