Վիշեգրադ ծրագրի շրջանակում ս․թ մայիսի 6-ին, ժամը 13։30֊ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների կենտրոնում տեղի կունենա Ինքնաներկայացում (Selfpresentation) կրթական մոդուլի վերապատրաստումը։ Վերապատրաստումը կանցկացնի փ.գ.թ, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը։ Դասընթացի ընթացքում կներկայացվեն խոսքային եւ ոչ խոսքային հաղորդակցման տեսակները, հուզական համառության եւ դրական կերպարի ձեւավորման հնարները, ինչպես նաեւ հաջողված ինքնակենսագրական (CV) գրելու առանձնահատկությունները։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հրամանով ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյանը նշանակվել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Պարոն Թովմասյանը միաժամանակ շարունակելու է կատարել հիշյալ ամբիոնի վարիչի պարտականությունները։ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը ողջունում եւ շնորհավորում են պարոն Թովմասյանին եւ մաղթում հաջողություններ համալսարանի եւ [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։ Շնորհավորում եմ ձեզ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Այս տոնն աշխատանքն ու աշխատասիրությունը փառաբանելու համար է՝ ընդգծելով այն կարեւորագույն դերը, որը աշխատավոր մարդը կատարում է ի նպաստ իր երկրի ու հասարակության զարգացման: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում աշխատելու հիմնական նպատակն է՝ պատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք իրենց նվիրված աշխատանքով ապահովելու են մեր երկրի ագրոպարենային ոլորտի [...] Read More
Յուրահատուկ եռատոն Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, մոլիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնում
Ապրիլի 29-ը հիշարժան օր էր ՀԱԱՀ-ի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի եւ առհասարակ համալսարանի կյանքում․ ՀԱԱՀ 95-ամյա հոբելյանի շրջանակում վերաբացվեց Հողագիտության թանգարան-լաբորատորիան, կայացավ «Հայաստանի հողերի արդի վիճակը» գրքի շնորհանդեսը եւ կատարվեց հոբելյանական ծառատունկ։ Միջոցառման հյուրերի թվում էին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության [...] Read More
Հայաստանի Հանրապետությունում, սկսած 2022 թվականից, մայիսի 12-ը նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Նույն օրը, ՄԱԿ-ի որոշմամբ, միջազգայնորեն նշվում է Բույսերի առողջության միջազգային օրը։ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ Մայիսի 12-ին, ժամը 11։30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկելու է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Նույն ժամից սկսած, միջոցառման մասնակից՝ բույսերի [...] Read More
Այսօր՝ ապրիլի 25-ին ագրիթեք սրահում հյուրընկալել էինք երկրի տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչներին: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ եւ նախագահը ՀՀ նախագահն է) եւ Պատրիկ Դեւեջյան քոլեջի մասնագետների ջանքերով կստեղծվի հիշյալ կրթական հաստատությունների ցանց: ՖՀՀ-ի համար միշտ առաջնահերթություններ են եղել կրթությունն ու գյուղատնտեսությունը: Իսկ ֆրանսիայում նման կրթակութների ցանցը գործում է [...] Read More
2003 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը հայտարարել է աշխատանքի անվտանգության միջազգային օր, որը նշվում է ավելի քան 100 երկրում: Տոնին ընդառաջ, այսօր՝ ապրիլի 22-ին, «Անվտանգությունը լրացուցիչ բեռ չէ՝ քո ամենօրյա աշխատանքում, այն քո աշխատանքի լավագույն արդյունքն է» կարգախոսով Ագրիթեք սրահում ի մի էին եկել այդ շատ կարեւոր հարցերով զբաղվող լավագույն մասնագետները եւ Անտոն [...] Read More
Արդեն 110 տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայերս մոլորակի առաջադեմ մարդկության հետ միասին խնկարկում ենք Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի հիշատակը։ Սակայն ցեղասպանություն վերապրածների ժառանգներիս համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ մեր անկախ պետականությունն արժեւորելու, հզորացնելու եւ զարգացնելու մարտահրավերի օր է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու համար հարկավոր է [...] Read More
Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ, հոբելյանական ծառատունկ կատարեցին Արմավիրի մարզի Վանանդ ագրո ՓԲԸ-ի նուշի այգիներում։ Նուշի Լաուրան մշակաձեւի 95 տնկիներ համալրեցին ընկերության հայտնի նուշի այգիները՝ պահպանելով ավանդական այգու տնկման 4 մ x 5 մ սխեման։ Սա հոբելյանական տարվա ամենագեղեցիկ, օգտակար եւ խորհրդանշական միջոցառումներից մեկն [...] Read More
Առաջին մասնաշենքի՝ մսամթերքի վերակառուցված փորձացուցադրական լաբորատորիան, թեեւ դեռեւս սարքավորումներով համալրման փուլում է, բայց արդեն օգտագործվում է ուսանողների գործնական դասերի անցկացման նպատակով։ Լաբորատորիան այս անգամ զբաղեցրել էր Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի՝ դուալ կրթական ծրագրով սովորող ուսանողների մի խումբ՝ Ագրարային համալսարանի հայտնի մսահացը պատրաստելու նպատակով։ Այս գործնական դասը դուալ [...] Read More



