Author: Nazeli Avagyan

Ագրարային համալսարանում բացվեց փափուկ հմտությունների կենտրոն

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն՝ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում։  Ըստ էության, միջոցառումը 2022 թ․ հունվարին մեկնարկած եւ այս տարվա հունիսին ավարտվող նախագծի փակումն էր, որ նշանավորվեց նշված կենտրոնի բացմամբ, որտեղ ՀԱԱՀ ուսանողները եւ գյուղատնտեսության ոլորտում գործող մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու համար կարեւոր փափուկ [...] Read More

Վիվա-ՄՏՍ-ը ավելին է, քան ընդամենը կապի առաջատար օպերատոր

Մեր երկրի բնակչության զգալի մասի ապահով կապի խորհրդանիշն է Վիվա -ՄՏՍ-ը, որը նաեւ խոշոր գործատու է: Իսկ դա նշանակում է երիտասարդների առջեւ ընկերության դռները միշտ բաց են պահում: Պետք է ընդամենը աշխատասեր լինել, նորը սովորելու կամք ունենա,լ մայրենիից բացի իմանալ նաեւ անգլերեն ու ռուսերեն եւ աշխատանքային առաջընթացը երաշխավորված է: Այսօր՝ մայիսի 15-ին, ագրիթեքում հյուրընկալել էինք [...] Read More

Մայիսի 12-ը բույսերի պաշտպանության օրն է. բույսերը լռում են իրենց խնդիրների մասին

Եւ այս հանգամանքն առավել կարեւոր է դարձնում բույսերի պաշտպանների դերը: Նրանք, անասնաբույժները հանրային առողջության գլխավոր ու անփոխարինելի պատասխանատուներն են: Բնության խաթարման գործընթացի հիմնական, սրտացավ «խոչընդոտողները»: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի մեծ ու փոքր, զարգացած եւ ոչ այնքան՝ երկրների առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով տարեկան գյուղմթերքի շուրջ քառորդ մասը կորչում [...] Read More

Վերապատրաստում, օր երկրորդ. Երբ կոտրվում են կարծրատիպերը

Երեկ՝ մայիսի 11-ին, ագրիթեք սրահում շարունակվեց ՈԳԱ կենտրոնի կողմից իրականացվող «Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստումը, որն անշուշտ նպատակային էր եւ արդյունավետ: Հավաքվել էին հավասարազոր ուժեր՝ իրար արժանի, եւ, ուրեմն, նաեւ իրար գնահատող: Քննարկման նյութը մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովումն էր: Թերեւս, որեւէ բուհի գործունեության անկյունաքարը, դրա ամրությունից են կախված [...] Read More

Դասավանդում Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում

 Հրաշալի հնարավորություն ընձեռվեց հյուրընկալվելու Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության դեպարտամենտում։ Դեպարտամենտի ընտրությունը պատահական չէր՝ այն պայմանավորված էր գիտության տվյալ ճյուղի վերաբերյալ խիստ սահմանափակ պատկերացումներով, որն առկա է Հայաստանում։ Դեպարտամենտը համարվում է եվրոպական երկրներում լավագույններից մեկը, որտեղ լանդշաֆտային ճարտարապետության բակալավրի ու մագիստրոսական ծրագրերով ուսում են ստանում ավելի քան 20 երկրի ուսանողներ։ Այցի ընթացքում բազմաթիվ առիթներ [...] Read More

Ուխտագնացություն Եռաբլուր․ Ագրարայինի անմահ հերոսների հիշատակը պարտավորեցնում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը երեկ՝ մայիսի 10-ին, այցելեց համալսարանի՝ Եռաբլուրում հանգչող հերոսներից մի քանիսի շիրիմներին։ Ուխտագնացությունը նվիրված էր Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։ Ագրարային համալսարանի ուսանողների ու շրջանավարտների ներդրումը ծանրակշիռ է եղել ինչպես կրթության, գիտության ու արտադրության ոլորտներում, այնպես էլ, պատերազմների պատմության մեջ՝ սկսած Երկրորդ աշխարհամարտից, որ դարակազմիկ եղավ ու փոխեց աշխարհը, մինչեւ 44-օրյա արհավիրքը, [...] Read More

Վերապատրաստում, օր առաջին. կրթությո´ւնը պետք է ձեւավորի աշխատաշուկայի պահանջարկը

«Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստման երկօրյա աշխատանքը վերտառություն դարձած խոսքերով սկսեց ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Ասել է, թե ծրագրերը կազմելիս մենք պետք է նպատակ ունենանք զարգացման առաջանցիկ պլանավորման, ոչ թե ընդամենը եղած պահանջարկը բավարարելով բավարարվենք-գոհանանք: Հատկանշական է, որ վերապատրաստման մասնակիցների թվում են նաեւ տեխնիկական գիտությունների թեկնածուներ Աննա Դաշտոյանն [...] Read More

Վերապատրաստում եւ դասավանդում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը հնարավորություն է ընձեռում կրթական ոլորտի պատասխանատուներին շարունակաբար զարգացնելու գիտելիքներն ու կարողությունները միջազգային հարթակում։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 17-21-ը ՀԱԱՀ պատվիրակությանը՝ Գայանե Գասպարյանին, Գայանե Մարմարյանին, Արման Հարությունյանին եւ Մանե Շուշանյանին,  հնարավորություն ընձեռվեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (Պորտուգալիա) զարգացնելու դասավանդման կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Բացի այդ, կազմակերպվել էր նաեւ միջազգային շաբաթ, որը [...] Read More

Կստեղծվի Ագրոնոմիական ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ

Օրերս համալսարանում էին փորձառու, հեղինակավոր ագրոնոմներ, մասնավոր  հատվածի գործատուներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Օրակարգում ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ ստեղծելու հարցն էր: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ արդյունաբերական խորհրդի նպատակն է «լինել Ագրոնոմիական ֆակուլտետի թիկունքին»: Խորհուրդը  նպաստելու է կրթական ծրագրերի արդիականացմանը, ոլորտային կրթության մրցունակության բարձրացմանը: Ագրոնոմիական ֆակուլտետը, որտեղ այսօր սովորում [...] Read More

Վերապատրաստում Վալյադոլիդի համալսարանում

2023 թ․ ապրիլի 17-21 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տվյալագիտության եւ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչներ Հակոբ Խաչատրյանը եւ Վարդան Ալեքսանյանը վերապատրաստման նպատակով մեկնել էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այդ օրերին նույն նպատակով հյուրընկալող համալսարանում էին նաեւ ներկայացուցիչներ տարբեր երկրների համալսարաններից։ Վերապատրաստման շաբաթը բավականին հագեցած էր, որի շրջանակում ՀԱԱՀ ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մասնակցել է համապատասխան առարկաների դասագործընթացներին, ունեցել [...] Read More