Author: Liana

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսված է։ Դասընթացի արժեքը 60 [...] Read More

Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության զարգացման խոստումնալից փուլ․ մեկնարկեց AFISHE նախագիծը

Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայիայում կայացավ «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել [...] Read More

Փորձուսուցումից հետո ամրապնդվել է որպես մասնագետ կայանալու հավատը

Կադաստրի կոմիտեում անցկացրած աշխատանային կիսամյակի ավարտից հետո Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին հաշվետվությունները։ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆ․ Գուրգեն Եղիազարյանի, ամբիոնի աշխատակիցների, փորձուսուցման պատասխանատու Անահիտ Սարոյանի եւ ուսանողների միջեւ ծավալված քննարկումն ու անկեղծ զրույցը դժվարությամբ էին տեղավորվում հաշվետվություն հասկացության դասական տիրույթում։ Դա գործընկերային քննարկում [...] Read More
sunny school

Կիբեռանվտանգության դասընթաց ուսանողների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհի շրջանակում «Sunny School» («ԷԳԷԱ» ՍՊԸ) ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթաց: Դասընթացը իրականացվելու են շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ (ընդհանուր 30 դաս): Կարող են դիմել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները: Ընդունելությունը իրականացվելու է  առցանց թեստի միջոցով: Դասընթացն իրականացվելու են լսարանային (անցանց) եղանակով Դավիթ Անհաղթի 10 հասցեում [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին եւ Ֆրեզնոյի ավագանու անդամ Մայք Կարբասիին։ Ինչպես ասաց պարոն Աբգարյանը, այցն Ագրարային համալսարան եւ հանդիպումը ռեկտորի հետ երկու նպատակ ունեին՝ բարեկամական եւ գործնական։ «Անշուշտ, առաջին հերթին ցանկություն ունեի հանդեպել Ձեզ հետ եւ սեղմել Ձեր ձեռքը որպես կրթության ու գյուղատնտեսության ոլորտների [...] Read More

Հայտարարություն ուսման վարձավճարի փոխհատուցման վերաբերյալ

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը  դիմել ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում եւ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի [...] Read More

Արցախից տեղահանվածների համար․ կաթնամթերքի արտադրության կազմակերպման դասընթաց

Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են Արցախից տեղահանվածների համար նախատեսված գյուղատնտեսության տարբեր թեմաներով դասընթացները։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում հերթական գործնական դասընթացի թեման էր՝ «Կաթի եւ կաթնամթերքի արտադրության կազմակերպում»։ Այն անցկացվեց «Մանվել Ամիրխանյան» ԱՁ-ում (որը տեղական շուկայում հայտնի է Մերի Կաթ ապրանքանիշով)։ Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն [...] Read More
kesabazmazanutyun

Փոխվել է կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի ժամկետը

Հաշվի առնելով Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ մի խումբ անձանց արձագանքը, որոնք չեն հասցրել գրանցվել նախապես հայտարարված ժամկետում, որոշում է կայացվել գրանցման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ըստ այդմ, դասընթացի մեկնարկը կտրվի ավելի ուշ՝ հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ կանցկացվեն 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտակա աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների [...] Read More

Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց

Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց Դասընթացի շնորհիվ կսովորես՝ պատրաստել ճիշտ տեխնոլոգիական պարամետրերով խմոր և ստանալ արտադրանք, ձևավորել մտքեր նորարարական արտադրատեսակների մշակման ուղղությամբ, պատրաստել տարբեր նորարարական հացատեսակներ, հաշվարկել բաղադրագրեր, պատրաստել տարբեր շոկոլադային զանգվածներ, տարբերել մթերքի սննդային, կենսաբանական և էներգետիկ արժեքները, ինչպես նաև հաշվել շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների էներգետիկ արժեքները, գործնականում կատարել ստացված արտադրանքի որակի ստուգում լաբորատոր [...] Read More

Մագիստրատուրայի ընդունելության արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքում համալսարանի առկա վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցանկը։ Ցանկը կարող եք տեսնել սեղմելով այստեղ։ Read More