ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվող արտալսարանային միջոցառումները շարունակվում են. այս անգամ համալսարանի գործընկերոջ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում հյուրընկալվելու նախաձեռնությունը երկրորդ կուրսի ուսանողներինն էր: Ապագա տնտեսագետները Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Ամալյա Գալստյանի և նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Արման Տոնիկյանի ուղեկցությամբ եղել են ալկոհոլային խմիչքներ արտադրող գործարանի պատմության թանգարանում, մառաններում, իսկ վերջում համտեսել [...] Read More
Ապրիլի 8-ին Ագրարային համալսարանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի շնորհալի հինգ աշակերտների նկարների ցուցահանդեսը: Նախաձեռնությունը վարժարանինն էր, գաղափարը՝ ՀԱԱՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանինը: Ցուցադրությունը կազմակերպվեց թարգարանի տնօրեն Սյուզաննա Փիլոսյանի աջակցությամբ: Նախապատրաստական աշխատանքներին մեծ ոգեւորությամբ մասնակցել են նաեւ վարժարանի սաները: Թանգարանի տնօրենը զարմացած էր, որ այդքան շնորհալի սովորողներ կան վարժարանում: Նա [...] Read More
ՀԱԱՀ Լեզվի ուսուցման կենտրոնում շարունակվում են լեզուների ուսուցման համար նոր խմբերի գրանցումները: Մինչև ապրիլի 25-ը գրանցվողները կօգտվեն կենտրոնի հատուկ առաջարկից. Եթե առաջին անգամ եք օգտվում ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի ծառայություններից և չունեք անմիջական առնչություն համալսարանի հետ՝ 25% զեղչ: Իսկ բուհի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ և ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ վարձավճարի 50%-ը սուբսիդավորվում է: Սուբսիդավորվում է նաեւ ՀԱԱՀ շրջանավարտների, աշխատակազմի և ուսանողների ընտանիքի [...] Read More
Ապրիլի 9-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը: Պարոն Ուռուտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա դնելու համար: Նա նշեց, որ համալսարանի առաջնահերթություններից է ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի հիմնումը, ժամանակակից լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը, որը հնարավորություն կտա նաեւ ծառայություններ մատուցել եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահության 2021-2022 ուսումնական տարվա ապրիլի 9-ի հերթական՝ 3-րդ նիստի օրակարգի հիմնական հարցը Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Կարեն Ղարախանյանի հրաժարականից հետո: Ագրարային ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վարդան Դեմիրճյանի առաջարկով համալսարանական խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց խորհրդի նախագահի պաշտոնակատար Թոռնիկ Ալիյանը: Նիստին ներկա [...] Read More
Ապրիլի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց «Կայուն Գյուղատնտեսությունը Կանաչ Ապագայի Երաշխիք» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր Կանաչ արահետ ՀԿ-ն՝ Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում: «Հայկավանում փոքր ֆերմերների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացում եւ կայուն տնտեսական կառուցվածքների ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում կազմակերպված երկօրյա համաժողովի նպատակը շահակից ֆերմերային խմբերի ու կազմակերպությունների հետ փորձի փոխանակումն էր: Նախագիծն իրականացնում [...] Read More
Աշխատանքի նկարագրությունը Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում անասնաբույժի, որը կվերահսկի և կիրականացնի անասնաբուժական աշխատանքներ անասնաֆերմայում։ Աշխատանքային պարտականությունները Կատարել կենդանիների ամենօրյա բուժզննում և ջերմաչափում Կատարել կենդանիների նախնական հետազոտություն և առաջնային բուժում Ապահովել և համակարգել կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման և վերացման աշխատանքներ Նախապատրաստել կենդանիների հղիությունը և իրականացնել ծննդօգնությունը Կատարել անասնաշենքի, հարակից տարածքների, [...] Read More
Շարունակվում են ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի եւ ՈՒԳԸ-ի նախաձեռնած (որոնց որպես կանոն աջակցում են համալսարանական կառույցի անդամները) տնտեսագիտական գրագիտության սերմանման նպատակով կազմակերպվող հանդիպումները: Այսօր՝ ապրիլի 9-ին, հյուրընկալել էինք Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, արտասահմանյան հեղինակավոր բուհում թեզ իրականացրած եւ հաջողությամբ պաշտպանած Գոհար Մկոյանին եւ շրջանավարտների՝ արդեն կայացած ձեռներեցների: Ի դեպ, հանդիպման ընթացքում պարզվեց, որ երեքից երկուսը մեր [...] Read More
Ապրիլի 8-ին ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում մարդաշատ էր, իսկ հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ պրոռեկտորներ Կարեն Մուրադյանը եւ Հրաչյա Զաքոյանը: Առիթը մասնաշենքում կաղապարվածքներով, կովերի եւ խոզերի արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, մանարդիտակներով, ջերմաչափերով ու անասնաբուժական այլ սարքավորումներով [...] Read More
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին նվիրված իրազեկման առցանց միջոցառմանը: Միջացառումը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 16-ին `առցանց, գրանցումը կսկսի 10.30-ին, իսկ շնորհանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մենք նախատեսում ենք մեր շահառուներին և շահագրգիռ կողմերին, այդ թվում` բիզնես կազմակերպություններին, կարգավորող մարմիններին, քաղաքականություն մշակողներին, մասնագետներին, [...] Read More