Ուսանողները համատեղում են հաճելին օգտակարի հետ. նրանք նախաձեռնել էին շրջայց ՀԱԱՀ գործընկերոջ մոտ

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվող արտալսարանային միջոցառումները շարունակվում են. այս անգամ համալսարանի գործընկերոջ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում հյուրընկալվելու նախաձեռնությունը երկրորդ կուրսի ուսանողներինն էր:

Ապագա տնտեսագետները Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Ամալյա Գալստյանի և նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Արման Տոնիկյանի ուղեկցությամբ եղել են ալկոհոլային խմիչքներ արտադրող գործարանի պատմության թանգարանում, մառաններում, իսկ վերջում համտեսել են 1944 թվականի արտադրության գինի:

Ուսանողների կարծիքով, նման միջոցառումները, բացի հետաքրքիր ու ճանաչողական լինելուց, օգնում են ավելի հեշտ կողմնորոշվել ապագայում իրենց մասնագիտական ներուժի զարգացման ոլորտի ընտրության հարցում: