Անասնաբույժի թափուր հաստիք Երեմյան Փրոջեքթսում

Աշխատանքի նկարագրությունը

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում անասնաբույժի, որը կվերահսկի և կիրականացնի անասնաբուժական աշխատանքներ անասնաֆերմայում։

Աշխատանքային պարտականությունները

  • Կատարել կենդանիների ամենօրյա բուժզննում և ջերմաչափում
  • Կատարել կենդանիների նախնական հետազոտություն և առաջնային բուժում
  • Ապահովել և համակարգել կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման և վերացման աշխատանքներ
  • Նախապատրաստել կենդանիների հղիությունը և իրականացնել ծննդօգնությունը
  • Կատարել անասնաշենքի, հարակից տարածքների, վիրահատարանի ախտահանություն, մակաբուծազերծում, վիրաբուժական նյութերի և այլ սարքավորումների վարակազերծում
  • Պահպանել դեղանյութերը, ախտահանիչ նյութերը և կենսապատրաստուկները համապատասխան ռեժիմներում
  • Կանխել կենդանիների ինֆեկցիոն, ինվազիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը և տարածումը
  • Կատարել կենդանիների դիսպանսերացում, համարակալում, անասնաբուժական փաստաթղթերի ու մատյանների լրացում
  • Իրականացնել հիվանդ կենդանիների տարբեր սեռահասակային խմբերի խնամքի և պահվածքի համար անհրաժեշտ զոոհիգիենիկ և բուժիչ միջոցառումներ
  • Կատարել ախտաբանական նմուշների հավաքում և կոնսերվացում։

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք:

Դիմելու ընթացակարգը

Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով [email protected] էլփոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: