Մեր բուհի ներկայացուցիչները ավանդաբար հաջող են հանդես գալիս միջբուհական մարզական ստուգատեսներում: Այս տարին, փառք Աստծու, բացառություն չէ: Այսպես, ժայռամագլցում մարզաձեւում խաղարկվող վեց մեդալից երեքը նվաճեցին մեր ուսանողները: Ընդսմին՝ մեկը ոսկե: Աղջիկների մրցապայքարում ակնհայտ առավելությամբ հաղթող է դարձել ՀԱԱՀ մագիստրատուրայի սան Հերմինե Վարդանյանը: Տղաների մրցապայքարում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից առաջին կուրսի ուսանող Արմեն Մինասյանը երկրորդն էր, [...] Read More
Բարձր կուրսերում ավարտին է մոտենում արտադրական փորձուսուցման հաշվետվությունների պաշտպանության փուլը: Սեպտեմբերի 17-ին ԳՏ-4 կուրսը ամփոփում էր տեսած-յուրացրածը: Կոնյակի «Արարատ» եւ «Նոյ»՝ իրենց մասնաճյուղերով, գինու եւ գարեջրի գործարաններ՝ բոլորը սիրով են ընդունել մեր ուսանողներին, հաստատապես շատ լավ գիտակցելով, որ հենց նրանց շարքերում են իրենց վաղվա աշխատակիցները: Իսկ սա նշանակում է, որ արտադրող ընկերությունները եւս նախանձախնդիր են, [...] Read More
Երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, հիմնվելով նախորդ տարվա օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի վրա, հայ ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով, ազատ կամարտահայտությամբ որոշեց իր ճակատագիրը՝ գրեթե միաձայն քվեարկելով անկախության օգտին։ Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն։ Անկախությունը հայության դարավոր նվիրական երազանքների ու նրա լավագույն զավակների ծրագրերի մարմնացումն է։ Անցած երեք տասնամյակները մաքառումների, [...] Read More
Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ Բուխարեստի ագրոնոմիական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատասխանատուների առցանց հանդիպում։ Այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն էլ վարում էր հանդիպումը։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության [...] Read More
Հայտնի բան է, տեխնոլոգիական ֆակուլտետը մի տեսակ կուռ-համախմբված ընտանիք է հիշեցնում՝ դեկանատ-ամբիոններ-ուսանողներ, բոլորը միասին: Իսկ ընտանիքում երկրորդական հարցեր, մանրուքներ չկան: Եթե կա բացթողում, ուրեմն պետք է գտնել պատճառն ու շտկել իրավիճակը: Դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը, որ միշտ ծնողի հոգատարությամբ է կատարում աշխատանքը՝ անթաքույց հպարտանում է սաների հաջողություններով, անհանգստանում թերացումներից, նկատել է, որ [...] Read More
Սեպտեմբերի 17-ին ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին, որը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով։ Նրան ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներ։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ միասին դեսպան Օրդվեյին համալսարանի հարկի տակ ջերմորեն ողջունեցին ԱՈՒԿ-ի, Ի-Վ-Էն գինու ակադեմիայի, [...] Read More
Սեպտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր ստորագրեց կաթնամթերքի արտադրության առաջատար ընկերություններից մեկի՝ «Չանախ» ՍՊԸ տնօրեն Արտակ Բունիաթյանի հետ: Համալսարանի եւ ընկերության միջեւ գործակցության՝ հուշագրով նախատեսված ընդհանուր ծավալում առանձնանում է ուսանողների փորձուսուցումը: Փոխադարձ հետաքրքրություն եւ հեռանկարային գործակցություն խոստացող այս հնարավորության համար պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց պարոն Բունիաթյանին՝ իր լավ բարեկամին եւ ոլորտի առաջընթացի ջատագով գաղափարակցին, [...] Read More
Ագրարայինը վերջին տարիներին համարձակորեն իրազեկեց, որ ոլորտում առաջիններից մեկն է անցնում դուալ կրթության: Համարձակորեն, որովհետեւ կարծրատիպերն ամենքին չի հաջողվում հաղթահարել: Մեզ հաջողվեց եւ առաջին քայլերն արդեն արված են: Քայլեր, որոնք հաստատապես շարունակական են լինելու: Քոլեջի ԳՏ-2 կուրսի ուսանողները դուալ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում՝ դասախոս Բելլա Գրիգորյանի ղեկավարությամբ, խաղողագործություն առարկայից փորձուսուցում անցկացրին, մասնակցեցին բերքահավաքին: Նոյեմբերին [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկում է «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում հայտարարվում է փորձագետների ներգրավման մրցույթ: ՀԱԱՀ-ը նոր մագիստրոսական ծրագիրը նախաձեռնել է՝ ելնելով Հայաստանում եւ տարածաշրջանում ագրոտեխնոլոգիաների կրթական ու հետազոտական գերազանցության կենտրոն դառնալու իր առաքելությունից: Նորարարական հերթական կրթական ծրագրի հեղինակը ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն է, որը Ագրարային համալսարանի թիմին է [...] Read More
Այս տարվա հունվարին ՀԱԱՀ-ի եւ ԵՄ՝ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ապրիլին Ակունքի մեր տնտեսությունում առաջին անգամ փորձարկվել է նախագծի շրջանակում համալսարանին նվիրաբերված գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքը: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ի Ուսուցման կանաչ կենտրոնում բույսերի թռչող պաշտպանի հնարավորություններին ծանոթացավ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց բավականին [...] Read More