ՀԱԱՀ Նոր Արեշի մասնաշենքում իր դռներն է բացել ՀԱԱՀ-ի արմատապես վերազինված, արդիականացված համալսարանական անասնաբուժական կլինիկան: Կլինիկան նախատեսված է ինչպես անասնաբուժական ծառայություններ մատուցելու, այնպես էլ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ մագիստրանտների կլինիկական ուսուցումը եւ գործնական հմտությունները զարգացնելու համար: Համալսարանական անասնաբուժական կլինիկայում կենդանիների ախտորոշման, շտապ օգնության, բուժման եւ այլ ծառայությունները մատուցում են ՀԱԱՀ փորձառու մասնագետները։ [...] Read More
Սիրելի՛ դիմորդներ և ծնողներ։ Փորձում եք կողմնորոշե՞լ ձեր երեխային մասնագիտության և համալսարանի ընտրության հարցում, ցանկանո՞ւմ եք ծանոթանալ ՀԱԱՀ-ի պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ընդունելության կարգին, բուհի ընձեռած կրթական հնարավորություններին, ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Այս ամենի մասին տեղեկանալու համար սիրով հրավիրում ենք Ագրարային համալսարան սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին։ Հասցե՝ Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 302 սենյակ` Կարիերայի [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցելու է «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կկայանա սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Կրթության, գյուղատնտեսության, ձեւավորվող էկոհամակարգերի, նորարարությունների, քաղաքաշինության եւ այլ բնագավառներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրանց մշակույթի արժեքավորումը թիրախավորող այս խորհրդաժողովի կազմակերպիչը Դիլիջանում գործող Ֆաբ լաբ Արմենիա հարթակն է, որի առաքելության [...] Read More
Սիրելի ուսանողներ, գործընկերներ, բարեկամներ։ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության համար այս օրը կարեւորագույն եւ առավել խորհրդաշատ տոներից մեկն է, որ վերջին 31 տարվա ընթացքում դիմավորել ու նշել ենք տարբեր տրամադրությամբ՝ համազգային ուրախության եւ, ցավոք, համազգային լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Այս տարի մեր երկրի Անկախության օրը դիմավորում [...] Read More
Ռեկտորատի այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի հերթական նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր 2022-2023 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցմանը եւ փոխատեղմանը։ Հարցի կարեւոր բաղադրիչը եւ ընդունված որոշումը վերաբերում էին այս տարվա ընդունելության արդյունքներով առաջացած թափուր տեղերի հաշվին նույն ծածկագրի ներքո այլ կրթական ծրագրում սովորող ուսանողների փոխատեղման՝ օրենքով նախատեսված հնարավորություն տալուն։ Ռեկտորատը, մեկ այլ [...] Read More
Սեպտեմբերի 16-ին լրացավ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Յուրի Գիգոլի Մարմարյանի ծննդյան 80-ամյակը։ Անասնաբուծության եւ ընդհանրապես գիտության եւ կրթության երախտավորի հոբելյանին պատշաճ կերպով է արձագանքել Ագրարային համալսարանի ղեկավարությունը՝ պրոֆեսոր Մարմարյանին շնորհելով համալսարանի Ոսկե մեդալը։ Ագրարային կրթության եւ գիտության բնագավառում մեծ ավանդի համար ստացած ՀԱԱՀ Ոսկե մեդալը եւ [...] Read More
Հրատարակվել է ՀԱԱՀ գիտական քարտուղար, այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հեղինակած «Բույսերի իմունիտետ» աշխատությունը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորվել է գործածության որպես բուհական դասագիրք: «Բույսերի իմունիտետ» դասագիրքը նախատեսված է ագրարային ոլորտի բարձրագույն ուսումնական հաստատությունների, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաեւ բուսաբուծության, բույսերի պաշտպանության եւ ընտրասերման ոլորտի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցությամբ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորության» միջազգային ծրագրի շրջանակում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի աջակցությամբ, իրականացնում [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր աշխատում են անասնաբուժության և անտառագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են Արցախից տեղահանվածների համար անցկացվող գործնական դասընթացները գյուղատնտեսական արտադրության եւ վերամշակման թեմաներով: Մասնաճյուղի բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցի փոխանցմամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 10-ին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության Սյունիքի բաժնի ավագ խորհրդատու Լեւոն Մկրտչյանի ուցեկցությամբ ծրագրի շահառուներն այցելել են Մեղրի քաղաքում [...] Read More