
Հերմինե Գարուշի Մխիթարյան
Բաժնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք - ներքին՝ 2-50
[email protected]
Բաժնի գործունեությունն ուղղված է էլեկտրոնային, համակարգչային ծրագրերի և տեղեկատվական գրագիտության ուսուցման կազմակերպմանը, ուսումնական և գիտական անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, մշակման ու տարածման գործառույթների իրականացմանը: Բաժնի գործունեության շրջանակներում առաջնահերթ խնդիրներից են բուհում էլեկտրոնային ուսուցման ներդրումը, տեղեկատվության կառավարման և տեխնոլոգիաների կրթության մատուցումն ու համակարգչային հմտությունների ինտենսիվ դասընթացների կազմակերպումը: Էլեկտրոնային դասընթացների մշակման, գործարկման և իրականացման նպատակով կենտրոնի կողմից մշակվել է ծրագիր, որի հիմնական նպատակն է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին մատուցել հմտություններ՝ համապատասխան ծրագրային ապահովման միջոցով սեփական էլեկտրոնային դասընթացների ստեղծման, մատուցման և գիտելիքների գնահատման համակարգ ստեղծելու վերաբերյալ:
Համալսարանում կիսամյակային քննությունների կազմակերպման թեստային համակարգին անցնելու հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վրա դրվեցին թեստային համակարգի նախագծման և իրականացման աշխատանքները՝ սկսած քննական սենյակների կահավորումից վերջացրած քննությունների կազմակերպումով և դրանց վրա վերահսկողության սահմանումով։ Այդ աշխատանքները պատվով կատարվեցին և ցանկալի արդյունքի հասցվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքի բաժնի աշխատակիցների կողմից։ Համալսարանի անխտիր բոլոր ամբիոնների դասախոսների համար ՏՏ աշխատակազմը պարբերաբար կազմակերպել ու անցկացրել է խորհրդատվություններ, որոնց ընթացքում մանրակրկիտ բացատրվել են դասախոսների անելիքները թեստային քննությունների անցկացման հետ կապված։ Դասախոսների համար կարևոր օգնություն են ՏՏ կենտրոնի կազմած ուղեցույցները։ Կենտրոնի աշխատակիցներն ամբիոնների կողմից մշակված քննական հարցերը մուտքագրում են համակարգ։ Այսօր արդեն կիսամյակային քննությունների կազմակերպման թեստային համակարգը գործում է լիարժեք ու անխափան։











