Զարուհի Հովեյանը սովորում է մագիստրատուրայում՝ բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ: Թագավարակի պարտադրած անսովոր պայմաններում համակուրսեցիների հետ առցանց հետեւել են դասընթացներին, հանձնել են երեք քննություն, մոտ օրերս նույն ձեւաչափով կպաշտպանեն նաեւ ավարտաճառերը: «Արտակարգ դրության պայմաններում միանգամայն ճիշտ լուծում գտնվեց: Մենք ժամանակն ավելի արդյունավետ էինք օգտագործում, դասախոսները մատուցման ավելի ժամանակակից միջոցներ էին կիրառում: Լրացուցիչ հանձնարարությունները մեզ ավելի պրպտուն եւ [...] Read More
Այս ապրիլին Ագրարային համալսարանը կարեւոր համալրում ունեցավ․ Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM, կարդացեք այստեղ) ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել եւ Ագրարային համալսարանի թիմին միացել Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը։ Գործակցելով Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի հետ, պարոն Գեւորգյանն աջակցելու է Մարկետինգի եւ զարգացման բաժնին՝ իրականացնելով մի շարք գործառույթներ կրթական նորարարական ձեւաչափերի մշակման եւ [...] Read More
Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ին կմեկնարկի ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ZOOM ԿԱՄՈՒՐՋ «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք: Վեբինար-քննարկումներին կարող եք միանալ հետևյալ հղումով https://zoom.us/j/2406660933 Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 4-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More
Այսօր՝ ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրն է: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հռչակված տոնը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության եւ առողջության պահպանմանն առնչվող տարաբնույթ հարցերի վրա։ Այն նշում են ավելի քան 100 երկրներում։ ՀԱԱՀ-ի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի գործունեությունը անմիջականորեն առնչվում է աշխատանքի անվտանգությանն ու բնակչության առողջության պահպանմանը։ Ամբիոնում [...] Read More
Տարին գյուղատնտեսական է: Պետությունը խթանում է, ֆերմերներն ու արդյունաբերողները նախաձեռնում են, գիտնականները` հետազոտում եւ առաջարկում: Մյուս կողմից` թագավարակնն է խաղի նոր կանոններ թելադրում: Այս համապատկերում բոլորն են շահագրգիռ կողմ, իսկ գիտելիքահենք ագրոարդյունաբերական տնտեսության զարգացումն այլընտրանք չունի: Այս գիտակցումով ու պարետատան հորդորով «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրակազմը մնաց տանը, հեռահար պայմաններում թողարկեց տարվա անդրանիկ համարը: [...] Read More
«Հույս» հիմնադրամը մեկնարկել է «Հույս» կրթաթոշակի համար դիմումների ընդունման փուլը 2020-2021 ուսումնական տարվա համար: 2020-2021 ուսումնական տարում «Հույս» հիմնադրամի կողմից շնորհվելիք կրթաթոշակների շարքում կլինեն նաև հետևյալ հատուկ կրթաթոշակները. Ջոն Հարությունյան կրթաթոշակ՝ մարդկությանը ծառայելու համար, «Գյուղատնտեսության և գյուղի զարգացումը Հայաստանում» կրթաթոշակներ, Հայագիտության կրթաթոշակ: «Հույս» կրթաթոշակները կլինեն ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլարի չափով, բացառությամբ հայկական կրթական [...] Read More
Նա երազում էր ատամնաբույժ դառնալ: Եւ երբ երազանքին հակառակ ընդունվեց անասնաբուժական ֆակուլտետ, առաջին տարին լավ չէր սովորում, սիրտը ասես «կախ էր, չէր կպչում»: Կայացած անասնաբույժ, գործընկերների շրջանում բարի համբավ ու հեղինակություն վայելող հայրը որդու թերանալը, մասնագիտության մեջ միջակություն լինելը հանդուրժել պարզապես չէր կարող: Առաջին կուրսի ավարտին լուրջ, վերջնագրային ոճով խոսակցություն եղավ հոր եւ որդու միջեւ. [...] Read More
Սիրելի գործընկերներ և ուսանողներ, Հայաստանում արդեն 2-րդ անգամ ապրիլի վերջին շաբաթը նշում ենք Անասնաբույժի միջազգային օրը: Այդ օրը հռչակվել է Անասնաբուժության համաշխարհային ընկերակցության կողմից, որի նպատակն է եղել ներկայացնել անասնաբույժի աշխատանքի նրբությունները և մասնագիտության կարևորությունը: Տեղին են ասված ռուս բժիշկ, ֆիզիոլոգ Իվան Պավլովի խոսքերը․ «Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը»: Անասնաբուժությունը ոչ միայն պայքար [...] Read More
Արտակարգ իրավիճակն իր «ուղղումներն» է մտցրել նաեւ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի դասախոսների ուժերով անցկացվող դասընթացի կազմակերպման գործում։ Ծրագրով հետաքրքրված ֆերմերների հերթական խմբի համար հերթական հնգօրյա դասընթացը մեկնարկել է ապրիլի 20-ին, մասնակից ֆերմերների համար անսովոր՝ առցանց եղանակով։ Ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական [...] Read More