Նորություններ

Հռիփսիմե Մհերի Մուրադյան

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության ուսանողուհի& Հռիփսիմե Մհերի Մուրադյան Ծնվել է՝ 06.01.1997թ. [email protected] Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության ուսանողուհի Կրթություն և վերապատրաստում 2005-2015թթ. սովորել և ավարտել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցը 2015թ. ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության 5-րդ [...] Read More

Կկայանա ՀԱԱՀ ռեկտորի մամլո ասուլիսը

Հունվարի 14-ին, ժ. 11:00-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Read More

Ձմեռային քննաշրջան. ուսանողները քննասենյակից դուրս էին գալիս պայծառ ժպտալով

Հին կարծրատիպ է, չէ, որ ուսանողը քննաշրջանում մտահոգ տեսք պետք է ունենա, լավ ուսումնասիրած-սերտած հարցաշարի ու տոմս քաշելու բարդույթի բեռի տակ կքած, անժպիտ-անքուն: Չէ, տեսնել էր պետք, թե հունվարի 10-ին, ԳՏ-1 կուրսի ուսանողներն ինչ պայծառ ժպիտով էին դուրս գալիս համակարգչային սենյակից, որտեղ լրացրել էին անգլերենի թեստն (հիմնականում A1-2 մակարդակ) ու ստացել գնահատականը: Քննասենյակում են ուսումնական [...] Read More

Մեր կայացած ու զորեղ փաղանգը. Իսրայելում անասնաբույժ ոստիկաններ կան

Սուսաննա Պետրոսյանը ծնունդով ջավախքցի է: Իսկ դա նշանակում է ի սկզբանե աշխատասեր, կամային, նպատակասլաց լինել: Մանկավարժ ծնողներն էլ ջանացին, որ ընտանիքի երեք երեխան լավ հասկանան գիտելիքի, կրթության հարգը, արժեքը: Եւ բոլորովին պատահական չէ, որ բոլորն էլ իրենց մասնագիտության-գործի նվիրյալներ դարձան: Հիմա նույն ոգով մեծացնում է իր դուստրերին: Ասում են Լուսինեն արդեն ակնհայտորեն հետեւում է մայրիկի [...] Read More

Վերապատրաստում Լեհաստանում TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում

TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ չորս ուսանողներ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 29-ը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» թեմայով վերապատրաստում են անցել Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսագիտական համալսարանում: Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչատրյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱՇ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Առաքելյանը, նույն ֆակուլտետի ԱԷԿ [...] Read More
Vardan Urutyan

Հոբելյանական 2020 թվականը նշանավորենք նոր ձեռքբերումներով․ ՀԱԱՀ –ի ռեկտորի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ուղերձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2020 թվականը բոլորիդ օջախներում նշանավորվի հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի առողջության, սիրո, ներդաշնակության տարի: 2019 թվականի ընթացքում Ագրարարային համալսարանը բոլորիս համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ լուրջ առաջընթաց է գրանցել համալսարանի հեղինակության բարձրացման, ուսումնառության եւ [...] Read More
auction

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունվար 17-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև հունվարի 15-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More

Գիտխորհրդի տարեվերջյան նիստում ամփոփվեց ՀԱԱՀ-ի՝ գիտական ձեռքբերումներով հարուստ անցնող տարին

ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի՝ դեկտեմբերի 26-ին կայացած տարեվերջյան նիստը հագեցած էր. ամփոփվում էր գիտական ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը: Նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Գիտխորհուրդը լսեց ՀԱԱՀ-ի ենթակայությամբ գործող գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2019 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները: 16 զեկուցում, որի ընթացքում ՀԱԱՀ-ի գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների ու գիտական մասնաճյուղերի պատասխանատուներն անդրադարձան գիտական և գիտատեխնիկական բազային [...] Read More

Ագրոտեխնոլոգիական լավագույն ստարտափներն արժանացան դրամական պարգևների

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում դեկտեմբերի 21-ին անցկացվեց ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին մասնակցում էին գյուղատնեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմեր ամբողջ Հայաստանից: Մրցույն անցկացվեց ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր նախագծի շրջանակում, որի նպատակն է աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Նախքան [...] Read More

Նաիրա Ավետիսյանը` տարվա լավագույն ուսանողներից մեկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ամփոփեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մշակույթ-սպորտ անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ավետիսյանը: Նա մեր բուհի ակտիվ, ժրաջան, ստեղծագործական կարողություններով օժտված սաներից է: Նաիրան [...] Read More