Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն


Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021/2022 ուս․տարվա աշնանային (միայն ասպիրանտների/հայցորդների համար) և գարնանային (բակալավրի ուսանողների և ասպիրանտների/հայցորդներըի համար) կիսամյակներում Վալլադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար (3 ուսանող):
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) ուսանողները և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները և թեմաները կհամապատասխանեն 0810, 0829 ծածկագրի ներքո նշված դասընթացերին (https://uvamobplus.uva.es/publico/courses):

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.
 

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով) կամ/և դիպլոմի պատճեն` (ասպիրանտների/հայցորդների համար) ներդիրի հետ միասին
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1/2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն) բակալավրիատի ուսանողների համար կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ.-ի մարտի 29-ը։
 
Օգտակար հղումներ․

-Վալլադոլիդի համալսարանի վերաբերյալ՝ https://universityofvalladolid.uva.es/

-Անհրաժեշտ փաստաթղթերը՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR0kq_sdGocwggijaibveH-PPdx0kPxg5L9fWOqn1K1qoJHWTiE-gHy8BEQ

-Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`
http://relint.uva.es/inicio/internacional/english/international-semester-programmes/international-semester-in-forestry-escuela-tecnica-superior-de-ingenierias-agrarias-palencia/

-Ասպիրանտների/հայցորդների գիտական աշխատանքների վերնագրերը ըստ կիսամյակների և ոլորտների՝ https://uvamobplus.uva.es/publico/courses
 
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլ․ հասցեով:
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Վալլադոլիդի համալսարանի կողմից։
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։