Դավիթն ինչով զբաղվեր, որտեղ էլ լիներ, անմրցակից առաջնորդ էր՝ ընկերներին համախմբող, ցանկացած անհամաձայնություն-տարաձայնություն հարթող, արարող, միակամության մթնոլորտ ստեղծող: Եւ բնավ պատահական չէ, որ այն տարիներին, երբ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն էր, Դավիթ Բաղդասարյանը միշտ հաղթող էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների ժամանակ: Գերազանց էր սովորում: Վայելում էր դասախոսների եւ ընկերների անվերապահ հարգանքն ու [...] Read More
Հարգելի գործընկերներ եւ ընկերներ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020թ․-ին մենք պատրաստվում էինք մեծ շուքով նշել համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Ցավոք, նախ COVID-19-ը, իսկ հիմա նաեւ Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմը խառնեցին մեր ծրագրերը: Հինգերորդ սերնդի այս պատերազմը, որը սկսվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի եւ Միջին Արեւելքից հազարավոր վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայով, ստեղծել [...] Read More
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Արսեն Եղոյանը ուսումնառության առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2020թ. հունվարին համալրել էր Հայկական բանակի շարքերը: Արցախ ծառայության էր գնացել ուսումնական զորամասից հետո: 19 տարին լրացել էր օգոստոսին... Ծնունդով Ջավախքի բուղաշենցի Արսենը ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել էր Քանաքեռավան: ՀԱԱՀ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների [...] Read More
Ընտանիքի երկար սպասված, արու զավակն էր Նոյ Թեւոնյանը, երեք քրոջ կրտսեր եղբայրը: Սիրառատ միջավայրում հասակ առած, բայց չափը չանցած, երես չառած: Հավասարակշիռ, խելացի: Հետաքրքվում էր բարձր տեխնոլոգիաներով, Թումոյից էր եղել: Սովորում էր ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գյուղէլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում բաժնում: Մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ, որոնք պետք է ծառայեցներ Հայրենիքի զորացմանը: Թեեւ ՌԴ քաղաքացի էր, բայց [...] Read More
Հայաստանին, այո, գիտելիքով զինված սերունդներ են պետք: Դրանում համոզվում ենք ամեն օր, ամեն ժամ՝ թե´ ռազմաճակատում, թե´ թիկունքում: Թագավարակ լինի, թե պատերազմ, չի կարող կասեցնել մեր ընթացքը: Պիտի արարենք և անառիկ պահենք նաև գիտության ճակատը: ՀԱԱՀ-ի «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է իր հոդվածագիրներին, սպասում է մեր տնտեսագետների նորարարական առաջարկներին, որովհետև մեր միակ [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ զրույցը երբեք չի կարող տեւական ու առանց ընդհատումների լինել: Անվերջանալի հարցերով, խորհրդակցելու խնդրանքով դիմում են գործընկերները, ուսանողները, շրջանավարտները, անգամ ծնողները: Եւ նա հանգիստ, պատրաստակամորեն, հանգամանորեն պատասխանում, հստակեցնում է բոլոր խնդիրներ: Այսօր մեր զրույցը դարձյալ ընդհատվեց՝ երկրորդ կուրսեցիները Zoom հարթակում հանդիպման էին հրավիրել դեկանին: Նրանց հուզում [...] Read More
Արցախյան հայրենական պատերազմում հաղթելու կամքն ու վստահությունը միավորել է ամբողջ աշխարհի հայությանն ընդդեմ դարավոր թշնամու հերթական ցեղասպան դավադրության։ Ավելին, գնալով ավելի ու ավելի հստակ է հնչում համաշխարհային հանրության ձայնը ի պաշտպանություն Արցախի եւ համամարդկային արժեքների։ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավելի քան 150 երկրներ նշում են Պարենի համաշխարհային օրը, տոն, որն էլ իր հերթին, սկսած 1979թ․-ից, միավորում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի քննության արդյունքները, որը կարող եք տեսնել այստեղ: Read More
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ից սկսած քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից: Դասերը կկազմակերպվեն ըստ գործող դասացուցակի: Read More
Խոսքը երկու դավադիր, նենգ թշնամու մասին է՝ թուրք եւ թագաժահր: Դրանք փոխկապակցված են, փոխլրացնող, եւ մի ճակատում զգոնության թուլացումը հայելային արտացոլում կարող է ունենալ առաջնագծում, ռազմի դաշտում: Ուրեմն պարտավոր ենք, հանուն Հայրենիքի, պատերազմական ժամանակաշրջանի օրենքով, զինվորական կարգապահությամբ-պատասխանատվությամբ մոտենալ խնդրին: Անփութությունը, անլրջությունը, սին ինքնավստահությունը, թե «ինձ ոչինչ չի պատահի, ես առողջ եմ», հավասարազոր են դասալքության, անգամ [...] Read More