Նորություններ

Ուսումը կամ փորձուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026 թ․ աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)՝ ուսանողների դեպքում՝ ուսումը կամ փորձուսումը 60 օրով շարունակելու (2 տեղ) աշխատակիցների դեպքում՝ 10 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության [...] Read More

Գերազանցության 77 000 դրամ կրթաթոշակ՝ լավագույնների համար. ճշգրիտ գյուղատնտեսությունը հետաքրքիր եւ կարեւոր է

-Ափսոս, որ ուսման ժամանակահատվածը կարճ է: Արթուր Խեբոյանն է՝ Ճշգրիտ գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագրի ուսումնառողներից: Բակալավրի եւ մագիստրոսի աստիճաններ ստացել է հեռավոր 2010-ին: Ֆինանսիստ է, իր հացը վաստակելու կայուն ճանապարհով: Սակայն… 2019-ին դպրոցահասակ որդուն տարել էր կրթական հեռանկար-հնարավորությունների մասին պատմող էքսպո, հուսալով, որ կխանդավառվի երեխան: Ագրարայինի տաղավարում հայր եւ որդի ծանոթացել-տեղեկացել են գյուղոլորտում դրոնների ու ՏՏ [...] Read More

«Երիտասարդների զարգացում» առցանց հավաստագրային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Սիրելի ուսանողներ։ Armenian Code Academy-ն եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն  ներկայացնում են անվճար եւ հասանելի կրթական հնարավորություն ուսանողների համար՝ մասնակցելու «Երիտասարդների զարգացում» առցանց ծրագրին: Ծրագիրը ներառում է երկու հիմնական տեսաշարք՝ «Կյանքի հմտություններ» «Բիզնես հմտություններ» Դասընթացի թեմաներն են՝ Ինքնաճանաչում հաղորդակցման հմտություններ ժամանակի արդյունավետ կառավարում նպատակադրում ֆինանսական գրագիտություն բիզնես պլանավորում այլ կարեւոր թեմաներ, որոնք մեծապես պահանջված են ժամանակակից աշխատաշուկայում։ [...] Read More

Քննարկում մտավոր սեփականության ոլորտի փորձագետի հետ․ գյուտը հայտնի խնդրի նոր տեխնիկական լուծումն է

Ամեն նոր չէ, որ գյուտ է… Եւ որքան տարբեր են նորարարությունն ու գյուտը: Ի՞նչը կարող ենք եւ պետք է գյուտ համարենք, ի՞նչ պարունակություն պետք է ունենա արտոնագրային փաթեթը, ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, թե առաջինն ենք եւ մեզ նախորդող նախադեպեր չկան աշխարհում, ո՞րն է հավաստագրման ճանապարհային քարտեզը, ինչպե՞ս է այն պաշտպանում գրագողությունից եւ ինչ է [...] Read More

Դպրոց-բուհ բանուկ կամուրջ․ քոլեջն ու համալսարանը հյուրընկալեցին Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աշակերտներին

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Գայանե Սաֆարովան եւ ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանն այսօր ընդունեցին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի իրենց ուսուցչուհի Սուսաննա Աստոյանի գլխավորությամբ։ Դպրոցն ավելի քան 160 [...] Read More

ԲՏԱ նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Երիտասարդության ինֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը

Սիրելի՛ երիտասարդներ: Պատրա՞ստ եք ինֆովերազինման։ 2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ միջազգային աքսելերատոր Plug and Play-ը հրավիրում են ձեզ մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։ Սա պարզապես հանդիպում չէ, այլ հնարավորություն՝ բացահայտելու նախարարության եւ գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը, տեղեկանալուտեխնոլոգիական եւ նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին, ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ, ստանալու ձեր հարցերի պատասխանները, ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ: Միացե՛ք, տեղեկացե՛ք ու [...] Read More

Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի գյուտերի եւ արդյունաբերական դիզայնի փորձաքննության թեմայով

Հարգելի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, հետազոտողներ, ասպիրանտներ, մագիստրոսներ եւ բակալավրիատի ուսանողներ։ Հրավիրում ենք մասնակցելու կարեւոր հանդիպման, որը նվիրված է արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցման գործընթացին։ Կազմակերպչական մանրամասներ Ամսաթիվ` 2025 թ. Մարտիի 2 Ժամը՝ 13։30 Վայրը՝ 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, «Ագրոթեք ինկուբատոր» լսարան Հյուրախոս՝ Վարդան Ավետյան — ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի Գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության [...] Read More

Դուալ՝ հրաշալի կրթություն, որն անիրագործելի է առանց գործատուների հետ սերտ համագործակցության

Փետրվարը դուալի ամիս է հայտարարված եւ այս ընթացքում մեկը-մեկից ավելի հետաքրքիր եւ արդյունավետ քննարկումների մասնակից եղանք: Ամսի 25-ին հրավիրված հանդիպումը բացառություն չէր: Մասնակցում էին դուալի ներդրման գլխավոր աջակից-ջատագով՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի, Անասնաբույժների ազգային ընկերակցության, նաեւ կլինիկայի, պահածոյացման, գինեգործական, թռչնաբուծական ընկերությունների, չափագրման եւ գեոդեզիայի ԱՁ-ի ներկայացուցիչներ: Հյուրերին ողջունելով` Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ փոխտնօրեն [...] Read More

Գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ, տասը հայտ՝ Գիտկոմին, ՀԱԱՀ ՈւՓՏ-ները՝ առաջին հերթին․ գիտխորհրդի նիստը

Այսօր՝ փետրվարի 25-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողներին, որոնց նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով երաշխավորված գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ ներկայացրին թեմաների ղեկավարները՝ Գայանե Մելյանը, Արմինե Աբրահամյանը, Արթուր Ալթունյանը, Արամ Միքայելյանը եւ Մարիամ [...] Read More

Գերազանցության կրթաթոշակ լավագույններին․ ոչինչ պատահական չի լինում՝ երբ խաչվում են արտոնությունն ու արժանիքը

Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը, օգտվելով պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող ուսանողների համար սահմանված արտոնությունից, առաջին կիսամյակում ստանում էր ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հունվարյան քննաշրջանից հետո, բարձր ՄՈԳ-ի շնորհիվ Մարիայի կրթաթոշակը ավելացել է 10 տոկոսով՝ կազմելով 77 000 դրամ: Հաճելի է, օրինակելի… Մարիա Կրտիկաշյանի՝ Ագրարային համալսարանում հայտնվելն [...] Read More