Նորություններ

Առարկայական սպառնալիքները հարկադրում են առավել պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային

Առաջին բուժօգնության թեմայով ոչ ֆորմալ դասախոսությունների շարքը քոլեջում շարունակվում է։ Սա մի նախաձեռնություն է, որի կարեւորությունն անժխտելի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը։ Բացի այդ, բնական եւ տեխնածին աղետների վտանգը եւս մշտապես առկա է։ Այս հանգամանքները պարտադրում են ուսանողությանը եւ դասախոսական կազմին առավել խորությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային։ Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, [...] Read More

Վերջինը՝ օրինաչափորեն. նրանք անցան ռուբիկոնը, հատեցին պատանեկության եւ երիտասարդության սահմանագիծը

Վերջին զանգ: Վճռորոշ պահ, որ հուզում է բոլորիս՝ ծնող, թե երեխա կամ պարզապես ակամա վկան այդ ակնթարթի: Մայիսի 23-ի առավոտյան հազարավոր ծնողներ զարմանքով նկատեցին, որ իրենց «փոքրիկն» արդեն դեռահաս էլ չէ, այլ երիտասարդ, որ պատրաստվում է բոլորովին նոր կյանքի մարտահրավերներին: Դիմագիծն էլ է կարծես փոխվել, աչքերի փայլն էլ, գիտելիքների պաշարից եկող ինքնավստահությունն էլ: Եւ գալիքին [...] Read More

Մայիսի 27-ին Ագրարային համալսարանում կկայանա աշխատանքի հերթական տոնավաճառը

Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում եւ հարակից պուրակում կմեկնարկի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը ընձեռում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ երեք ֆակուլտետի դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ [...] Read More

Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա  ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա  ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․  Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին), 2․  Անձը հաստատող փաստաթղթի պատճեն, 3․   Ինքնակենսագրություն եւ [...] Read More

Մասնակցե՛ք «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» անվճար ինտերակտիվ դասընթացին

Սիրելի՛ ուսանողներ։ Մեկնարկում է դասընթացների 2-րդ փուլը։ Միացե՛ք «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» անվճար ինտերակտիվ դասընթացին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756։ Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to Business) վաճառքներ» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝ շուկայի վերլուծելության, սպառողների կարիքների բացահայտման և գնահատման, գործարար [...] Read More

Ամառային դպրոց Ալմերիայի համալսարանում ուսանողների եւ դասախոսների համար

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների եւ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 25»-ին, որը կանցկացվի 2025 թ. հուլիսի 1-31-ը։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես «փափուկ», այնպես էլ «կոշտ» հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներգրավվելով ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումների մեջ։ Առաջարկվող [...] Read More

ՏՏ շարունակական զարգացում, ՈՒՓՏ-ները կարող են ավելին անել, նոր ակնկալիքներ միջազգային շփումներից․ գիտխորհրդի նիստը

Մայիսի 16-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձի եւ դրանց բարելավման կարիքների վերաբերյալ օրակարգային առաջին հարցով զեկուցումով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Նա մասնավորապես խոսեց շուրջ 40 կահավորված մասնագիտական սենյակների ու լաբորատորիաների, պրոյեկտորներով, համակարգիչներով եւ խելացի գրատախտակներով հագեցած ավելի քան 20 լսարանների [...] Read More

Վանիկ Մարգարյանի հուշամրցաշարը․ հարգանքի տուրք եւ դիտարժան մարզական իրադարձություն

Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը եւ ամբիոնի վարիչ Հայկ Կիրակոսյանը հաճախ են հանդես եկել նպատակային, տարբերվող նախաձեռնություններով․ այս մեկը, սակայն, առանձնահատուկ էր մի շարք առումներով։ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտ Վանիկ Կարենի Մարգարյանին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարը հարգանքի գեղեցիկ տուրք էր մեր լավագույն քոլեջականներից մեկի, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած զինվորի եւ իր՝ Հայկ Կիրակոսյանի ուսանողի պայծառ [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ եւ երիտասարդ աշխատակիցներ։ Արդեն տասնմեկ տարի է, ինչ մեր երկրում նշվում է Ուսանողների եւ երիտասարդների օրը՝ մայիսի 16-ը։ Դեռեւս ոչ երկար ավանդույթ, բայց կարեւոր խորհուրդ ունեցող այս տոնը մեր հասարակության մեջ ձեր՝ ուսանողներիդ եւ երիտասարդներիդ ակտիվ դերակատարությունն իմաստավորող գեղեցիկ հանգրվան է։ Հենց Ագրարային համալսարանի ուսանողներից եւ համալսարանի բոլոր ստորաբաժանումներում [...] Read More