Նորություններ

Ագրոէկոլոգներն ու անտառագետները պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները

«Ագրոէկոլոգիա» եւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտությունների ավարտական կուրսի ուսանողներն ապրիլի  22-ին հրաժեշտ տվեցին ուսումնառության բակալավրիական տարիներին եւ հաջողությամբ պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները։ Հետաքրքիր էին թե ոլորտը, թե թեմաները եւ թե ուսանողները՝ թեմաների իմացությամբ ու հաղորդակցական «շնորհքով»։ Պատահական չէր հանձնաժողովի, ընդհանուր առմամբ, դրական գնահատականն ու գոհունակությունը դիպլոմային աշխատանքներից, անշուշտ՝ որոշ աշխատանքների հանդեպ առանձնակի հետաքրքրությամբ եւ [...] Read More

Պտղահատապտղային մշակաբույսերի հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթաց

Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամնկետը 2022 թ․ մայիսի 2-ն է։ Մանրամասն՝ այստեղ: Read More

Չարենցյան տարի․ Գրադարանային շաբաթ – 2

Գրադարանային շաբաթվա շրջանակում (այն այս տարի նվիրված է Չարենցի 125-ամյակին) ՀԱԱՀ գիտական գրադարանը, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ, հերթական գողտրիկ միջոցառումն անցկացրեց 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում։ Միջոցառումը չարենցյան տարին հարստացրեց եւս մեկ գույնով, հավաքված ուսանողներին ու դասախոսներին եւս մեկ անգամ «վերադարձրեց» դեպի ազգային հզոր ակունքներ։ Քոլեջի ուսանողներն իրենց ասմունքով (նաեւ հասկանալով ասմունքելու կարողությամբ) ներկաներին [...] Read More

Մեր ուսանողը՝ սահմանին

Ծանոթացեք՝ շարքային Նարինե Ուռուսյան, 2019-ից ՊՆ համակազմում է: Ծնունդով Բաղանիսից է, ապրում է Կոթիում: Որդին՝ Տիգրանը սովորում է 6-րդ դասարանում: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեն եղել է իրենց վստահված մարտական դիրքում: Դժվար է, իհարկե դժվար է երիտասարդ կնոջ համար ռազմական գործը: Բայց արդեն սովորել է: Տիգրանն է մի քիչ դժվար հաշտվում. -Հատկապես առաջին անգամ դիրքեր բարձրանալս [...] Read More

Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան՝ նաեւ Վանաձորի մասնաճյուղում

Ապրիլի 21-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում պաշտոնապես բացվեցին Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան։ Արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատուներ, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի (EU-GAIA) ղեկավար Պասկալ Բոկերսը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ֆերմերներ, ուսանողներ, ոլորտի այլ շահակիցներ։ Նրանք բոլորը ջերմորեն ողջունեցին նոր լաբորատորիայի «մուտքը» [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Ով որ խմի՝ անուշ լինի

Անուշ լինեն մեր շրջնավարտների նոր հերթափոխի ստեղծելիք գինիները: Ներկայացվող մասնագիտության ուսանողները միշտ աչքի են ընկել գիտելիքների լայն ընդգրկմամբ-մտահորիզոնով եւ իրենց ընտրած ոլորտի հանդեպ անհուն սիրով: Անմնացորդ սիրով: Այս կուրսը բացառություն չէր: Ավելին, այստեղ շատ են ընդունակ, խելացի, նպատակասլաց երիտասարդները, որոնք հենց առաջին կուրսից ջատագովը դարձան իրենց ապագա մասնագիտության՝ փորձուսուցում, գինեձոներ, փառատոներ: Ամենուր նրանք կային՝ ուշիմ, [...] Read More

Էրասմուսյան հյուրն Իսպանիայի Ալմերիայի համալսարանից

Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության եւ հնչյունաբանության ոլորտներում։ Ինչպես հաղորդում են Միջազգային կապերի դեպարտամենտից, տիկին Դաուսին այցի առաջին օրը ծանոթացավ համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած նորարարական ենթակառույցներին՝ Աագրոտեխնոլոգիական ինկուբատորին, Հացի, հորշակեղենի [...] Read More

Էրազմուսյան հյուրն Իսպանիայի Ալմերիայի համալսարանից

 Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության և հնչյունաբանության ոլորտներում։  Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին, աշխատակիցներ Զ․ Պողոսյանին և Ս․ Հայրապետյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More

Դեպի ԱԿԲԱ եւ հաջողություն տանող ճանապարհները

Ապրիլի 21-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հիշարժան հանդիպումը ԱԿԲԱ բանկի վաճառքների եւ ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի, ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի, ֆեդերացիայի՝ գյուղական համայնքների հետ աշխատանքների պատասխանատու Գեղամ Ռոստոմյանի, տաղանդների ներգրավման թիմի առաջնորդ Անի Պողոսյանի եւ թիմի մասնագետ Մարինա Սուքիասյանի [...] Read More

Չարենցը պաշտոնյա․ ներկայացնում է Համո Սուքիասյանը

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը գործընկերների եւ ուսանողների համար բացահայտեց անծանոթ Չարենցին։ «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից» թեման իսկապես անծանոթ էր լսարանին։ Բանախոսն, ըստ էության, շրջանառության մեջ դրեց Ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող ձեռագիր պաշտոնական հրամանագրեր, դիմումներ, որոնք Չարենցը մակագրել կամ [...] Read More