Համլետ Արթուրի Գալստյան Ծնվել է՝ 2003 թ. դեկտեմբերի 28-ին Կրթություն և վերապատրաստում 2019թ.-ին ընդունվել է և այժմ սովորում է Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժական բաժնում։ Սպորտային գործունեություն 2012-2017 թվականներին, Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցում զբաղվել է Կարատեով։ Լեզուների իմացություն Հայերեն, ռուսերեն Հասարակական գործունեություն 2021 թ. դարձել է Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողական [...] Read More
Լիլիթ Օհանյան Ծնվել է՝ 2000 թվականի սեպտեմբերի 3-ին Կրթություն և վերապատրաստում 2018 թվականին ընդունվել և այժմ սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտությամբ։ 2019-2020 թվական՝ Քաղաքացիական կրթության դպրոց, 2020` Democracy Today դպրոց Աշխատանքային փորձ 2018-մինչ այսօր՝ Friend's House հակասրճարանում ադմինիստրատոր 2019-2020` «Fast Talk Language center» լեզուների կենտրոնում [...] Read More
Կան մարդիկ, որոնք նվիրումով-սիրով են աշխատում, չնայած դժվարություններին: Տրամադրությունից անկախ: Պարզապես՝ անանձնական նվիրումով: Այդ սակավներից է Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը: Դուալ կրթության շրջանակում քոլեջի ուսանողների փորձուսուցման դասերին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Նրանք ուսումնական տարվա ընթացքում դաշտային աշխատանքների շնորհիվ ամրակայել են լսարանում ստացած տեսական գիտելիքի պաշարները: Օրերս Խմորման արտադրություն, գինեգործություն մասնագիտության 2-րդ [...] Read More
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված «Փափուկ հմտություններ – անձնային աճ․ կարիերայի պլանավորում եւ կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակիցները ապրիլի 2-ին ստացան ավարտական հավաստագրերը։ Աշխատաշուկայում Ագրարային համալսարանի շրջանավարտների մրցունակության բարձրացմանը եւ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելուն միտված դասընթացի շրջանավարտներին ողջունեցին եւ ավարտական հավաստագրեր հանձնեցին պրոռեկտորներ [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանվածների համար դասընթացները շարունակվում են։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին մասնաճյուղի Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում կազմակերպվեց «Չանախ պանրի պատրաստման տեխնոլոգիա» թեմայով գործնական դասընթաց, որին գլխավորապես մասնակցում էին Արցախից տեղահանված քաղաքացիները: Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն էր, [...] Read More
2022թ․-ի ապրիլի 25-29 Իսպանիայի Ալմերիայի համալսարանը կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցում էին Էրազմուս + ՀԳ1 ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանի հետ համագործակցող բուհերի ներկայացուցիչները։ ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետ Սուսաննա Հայրապետյանը ևս ստացել էր մասնակցության հրավեր։ Ընդհանուր առմամբ միջազգային շաբաթվա համար նախատեսված ծրագիրը կազմված էր և՛ աշխատաժողովներից և՛ մշակութային միջոցառումներից։ Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակիցները [...] Read More
Ավարտվեց ՀԱԱՀ-ի եւ Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․ Տիմիրյազեւի անվան պետական գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության շրջանակում մարտի սկզբից մինչեւ ապրիլի վերջը տեւած՝ գինու տուրիզմի եւ գինու բիզնեսի թեմաներով առցանց դասընթացը ռուսաստանյան գործընկեր համալսարանի համապատասխան մասնագիտության 4-րդ կուրսի 15 ուսանողների համար։ Դասընթացը վարում էր գինու եւ ալկոհոլային խմիչքների ոլորտում WSET-3 եւ միջազգային այլ որակավորումներ ունեցող փորձագետ, [...] Read More
Ապրիլի 29-ին Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԲՇ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Նազելի Տեր-Պետրոսյանի հետ հերթական դասաժամը գործնական պարապմունքի ձեւով անցկացրին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Գործակալության Երեւան քաղաքի սպասարկման բաժնի պետ Աննա Դավթյանն ընդունեց ուսանողներին եւ ներկայացրեց գործակալության դերն ու գործառույթները, այդ թվում՝ բիզնես նախաձեռնելու դեպքում իրավաբանական անձանց գրանցման [...] Read More
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասագործընթացն առաջին ժամից սկսած իրականացվել է բնականոն հունով։ Կան բացակայություններ, հատկապես առաջին-երկրորդ ժամերին, որը գերազանցապես բացատրվում է քաղաքում առկա իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտի ոչ բավարար աշխատանքով։ Համալսարանն առհասարակ գործում է բնորոշ ռիթմով ու ստեղծագործական մթնոլորտում։ Մասնավորապես մայիսի 6-ին կատարվելու է հերթական նորարարական ենթակառույցի՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի [...] Read More
ՀԱԱՀ հրավերով համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ալաբամա նահանգում գտնվող Auburn համալսարանի թռչնաբուծության գիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Ամիթ Մորեյը: Ողջունելով ներկաներին, դոկտ. Մորեյը նշեց, որ հիացած է Ագրարայինում տեսած ժամանակակից ենթակառույցներով, ինչպես նաեւ «հազարամյակի կայուն զարգացման» վերաբերյալ ցուցանակներով: Նա դրանք հատկապես կարեւոր համարեց կլիմայի փոփոխություններով պայմանավորված վարելահողերի նվազման, դրա հետեւանքով անտառների [...] Read More



