Ուսման հնարավորություն Արևմտյան Ատտիկայի համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 (բակալավրիատի ուսանողների դեպքում) կամ 3 ամսով (մագիստրանտների դեպքում) շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մագիստրանտները ևս կարող են մասնակցել մրցույթին, սակայն նրանք պետք է իրականացնեն միայն հետազոտական աշխատանք։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող/մագիստրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի գունավոր պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ

8․ Հետազոտական աշխատանքի պլան (մագիստրանտների դեպքում)։

Բակալավրիատի ուսանողները պետք է ընտրեն նվազագույնը 30 կրեդիտ, որի 2/3-ը պետք է լինի նույն դեպարտամենտից։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 27-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։