Սթարմուս VI փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է գիտության ճամբարին, որ ծավալվել է Ազատության հրապարակում։ Մասշտաբով, ընդգրկմամբ, նպատակայնությամբ ու մասնակցությամբ աննախադեպ այս իրադարձությունը արժանի է մեգափառատոնի փիլիսոփայությանն ու նշանակությանը։ ԱգրոՏեխ վերտառությամբ տաղավարում Ագրարային համալսարանը ներկայացավ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում վերջին տարիներին իրականացված, այսպես ասենք՝ տեխնոլոգիական հեղափոխության մասին վկայող սարքերի ու մակետների փոքրիկ, բայց ներկայացուցչական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքում համալսարանի առկա վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցանկը։ Ցանկը կարող եք տեսնել սեղմելով այստեղ։ Read More
Սեպտեմբերի 7-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը դրամաշնորհային պայմանագիր ստորագրեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի հետ։ Ողջունելով ՀՕՖ-ի պատվիրակներին, ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին՝ իրականացրած եւ ընթացքի մեջ գտնվող նպատակային ծրագրերի համար, մասնավորապես՝ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Նա Նշեց, որ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում՝ ստորագրվող պայմանագրով նախատեսված խելացի անասնաշենքի եւ հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի [...] Read More
Որպես Սթարմուս փառատոնի գործընկեր համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր երկրորդ հետաքրքիր հանդիպումը փառատոնի հրավիրյալ բանախոսի հետ․ այս անգամ դա ՍԱՏԼԱՆՏԻՍ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին էր։ ՍԱՏԼԱՆՏԻՍ-ը երկրի եւ տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների եւ փոքր արբանյակների համար ամբողջական լուծումների գծով նոր սերնդի՝ աշխարհում առաջատար իսպանական տիեզերական ընկերություն է։ [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում մեկնարկել են Արցախից տեղահանվածների համար իրականացվող գործնական դասընթացները: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի ագրոտեխնոլոգիական եւ բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 2-ին Բռնակոթ բնակավայրում տեղակայված Օլյա Բարսամյանի մեղվաբուծական տնտեսությունում կազմակերպված դասընթացը վերաբերում էր մեղվաընտանիքների գարնանային, ձմեռային խնամքին, հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ [...] Read More
«Եւ այդ պատմության էջերը գրում է մեզնից յուրաքանչյուրը»,-ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին ագրարայինցիների հետ հանդիպման ընթացքում՝ «Կլիմայի փոփոխություն – Ինչպես գտնել այն «կազմակերպությունը», որ պիտի գործի» թեմայով իր զեկուցումը ներկայացնելիս: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրեց հյուրին, որի կոչումներն ու նվաճումները միայն թվարկելը շատ ժամանակ պահանջեց: Երկիր մոլորակն այսօր հայտնվել է մի իսկական հրե [...] Read More
Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելությունը: Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2022-2023 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 28 -ը ներառյալ (երկուշաբթի - [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Դանուղյանը վերադարձել է Հունաստանից եւ հաճույքով հաղորդակից է դարձնում Էրազմուս+-ի շրջանակում Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում մեկ կիսամյակ սովորելու իր փորձառությանը։ Ընդ որում, թե համալսարանի եւ թե մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի եւ առհասարակ ՀԱԱՀ-ի բազմապիսի միջազգային կրթական ծրագրերի եւ արտերկրի լավագույն համալսարանների հետ համագործակցության [...] Read More
ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի։ Աշխատանքի նկարագրություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պահանջներ՝ - Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, - Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, - Ցանցային մալուխների անցկացում - Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում [...] Read More
Այսօր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, որոնք հանձնեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։ Նրանք ավարտեցին համալսարանը՝ հիմնավոր գիտելիքներով եւ արդեն որոշակի աշխատանքային փորձով, որ ձեռք են բերել Հայաստանի եւ արտերկրի առաջավոր կլինիկաներում, տնտեսություններում ու ագրոձեռնարկություններում։ Ջերմորեն շնորհավորելով նորաթուխ անասնաբույժներին եւ անասնաբույծներին, պրոռեկտոր [...] Read More



