Նորություններ

Վերապատրաստումների արդյունքները՝ գործունեության հիմք․ ՄԿԾ-ները կայանում են

Գիտխորհրդի երեկվա՝ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են Աշխատակազմի վերապատրաստումների եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման հարցերը եւ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ընթացիկ հաշվետվությունը։ Վերապատրաստումների եւ կարճաժամկետ մասնագիտական որակավորման ծրագրերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ Ընդհանուր առմամբ, տիկին Վարդանյանը բարվոք պատկեր ներկայացրեց պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման ծավալների եւ [...] Read More

Բնապահպանություն. Կապուտաչյա Սեւանը… կանաչած

Վերջին տարիներին մեր գեղեցկուհին՝ Սեւանը ծաղկում է: Ցավալի մի իրողություն-գործընթաց-պատկեր, որը բազում գործոնների, այդ թվում մարդու աղետալի-անշրջահայաց գործունեության հետեւանք է: Հին ավանդույթ է՝ մենք հեշտությամբ բնապահպանական խնդիրներ ենք ստեղծում եւ խիզախորեն լծվում ենք դրանք լուծելու դժվարին գործին: Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մշտադիտարկման ծրագրով նախատեսված են նաեւ ուսումնասիրություններ Սեւանա լճի ավազանում: Հայաստանի ամերիկյան համալսարանում ամփոփվել են [...] Read More

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը նոր դեկան ունի, համալսարանը՝ հինգ նոր դոցենտ

Գիտխորհրդի նոյեմբերյան նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հերթական լավ լուրով․ ՀԱԱՀ-ը Հայաստանի ներդրումային խորհրդի ավելի քան 100 հայտատուներից ընտրված այն 11 կազմակերպություններից մեկն է, որոնք աշխատելու են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ղեկավարած այս կառույցի հետ՝ գործարար միջավայրի մարտահրավերների քարտեզագրման ու դրանց լուծման օրենսդրական բարեփոխումների մշակման ուղղությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը կներկայացնի մեր համալսարանը ՓՄՁ զարգացման խորհրդում, [...] Read More

ԳԿԻՄ ծրագրի փակման համաժողով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման համաժողովը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 2-ին,  ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 329 սենյակում (Նիստերի փոքր դահլիճ) ժամը 14։00-17։00-ը։ Սիրով [...] Read More

Վերապատրաստում. Ելակի հիդրոպոնիկ մշակությունը թեմայով

Վերտառություն դարձած թեման ներկայացրեց Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը: Սակայն, քանի որ առաջին մասնաշենքի ընթերցասրահում պատահական ունկնդիրներ չէին հավաքվել, այլ այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտները, ուստի նախաձեռնությունն ավելի նման էր շահեկան քննարկման: Եւ եթե ընդունում ենք, թե տեղեկատվությունը թանկ ապրանք է, ապա կարող ենք համոզված ասել, որ փոխշահավետ ապրանքափոխանակություն ստացվեց: Բոլորն [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը կհանդիպի «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի մասնակիցների հետ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի եզրափակիչ փուլի մասին, որը կկայանա դեկտեմբերի 11-ին։ «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագրով եզրափակիչ մրցույթի օրը նախատեսված են նաեւ հետաքրքիր հանդիպումներ եւ աշխատաժողովներ։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ելույթը նվիրված կլինի աշխարհում եւ Հայաստանում ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցերին։ Ռեկտոր Ուռուտյանի մասնակցությամբ աշխատաժողովը կմեկնարկի [...] Read More

Վերապատրաստումներ. Ամենաթանկ ապրանքը տեղեկատվությունն է

… հատկապես այն, որը գաղտնի է եւ խիստ անձնական… Տեղեկատվական անվտանգության երկօրյա դասընթացներ են մեկնարկել, մեր աշխատակիցների համար: Ագրոնոմներն արդեն ավարտել են, տեխնոլոգիականում այս պահին շարունակվում են: Հետո պարապմունքներ կլինեն նաեւ մյուս ֆակուլտետների մասնագետների համար: Տեսական առաջին դասին հաջորդում է գործնական դասը եւ ամբողջն ամփոփվում է թեստավորմամբ: Դասընթացավարները՝ ՏՏ կենտրոնի ուսումնական գործընթացների ավտոմատացման բաժնի վարիչ, [...] Read More

Հանդիպում Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերության պատասխանատուների հետ

Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները հերթական հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումն ունեցան Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության ներկայացուցիչների հետ։ Ընկերության մատակարարման շղթայի պատասխանատու, Երևանի գործարանի ղեկավար Արսեն Վահանյանը, ՄՌԿ բիզնես գործընկեր Նելլի Փուրթոյանը, Որակի, անվտանգության եւ շրջակա միջավայրի կառավարման տնօրեն, ՀԱԱՀ շրջանավարտ Վահան Ստեփանյանը եւ Տաղանդների համալրման գործընկեր Անի Սարգսյանը [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանը Գերմանիայում մասնակցել է հայկական գինեգործությանը նվիրված միջոցառումներին

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի երկրորդ մասը նշանավորվեց «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» խորագրով միջոցառումների շարքով, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Շտուտգարտում, 25-ին Քյոլնում եւ 26-ին Բեռլինում։ Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության կազմում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Միջոցառումները համատեղ կազմակերպել էին GIZ-ը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի [...] Read More

RECONOMY-ի գործընկերներին ընդունեցինք իրենց աջակցությամբ ստեղծված լաբորատորիայում

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հյուրընկալեց HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային RECONOMY ծրագրի հաղորդակցությունների ղեկավար Սաբին Սելիմիին եւ ծրագրի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ RECONOMY-ի աջակցությամբ մեր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ կահավորվել է ՀԱԱՀ-ի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան։ Ճանաչողական-հաշվետվողական նպատակ [...] Read More