Գիրք նվիրելու օրը յուրօրինակ ու առինքնող էր ՀԱԱՀ գիտական գրադարանի գլխավոր ընթերցասրահում: Անշփոթելի: Հաստատապես այլեւս չմոռացվող: Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Մերի Նաջարյանը նախաձեռնել էր հանդիպում գրքի երիտասարդ հեղինակաների՝ Նարե Հարությունյանի («Աշնան վերջին անվանականչը», հեղինակային հրատարակություն, «Զանգակ» հրատարակչություն, 102 էջ) եւ Մելսիդա Ավետիսյանի («Հրեշտակապետը. հավատա, կգամ», հեղինակային հրատարակություն, 130 էջ) հետ: Երկու [...] Read More
Երեկ՝ փետրվարի 17-ին, Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը հերթական անգամ ընդունել էր հետաքրքիր ու հետաքրքրված երիտասարդների, այս անգամ՝ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի մի խումբ ուսանողների՝ Սննդամթերքի տեխնոլոգիա, Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Զբոսաշրջություն մասագիտությունների ավարտական կուրսերից։ ՀԱԱՀ Ուսանողների հաջողությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել [...] Read More
Ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Թովմասյանի հետ այսօր՝ փետրվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Ագրարային համալսարանի ուսանողները պետք է ուժեղ լինեն իրենց մասնագիտության ասպարեզում: Այս կարգի ձեռնարկներն իրապես նպաստում են, որ ուսանողներն ավելի նպատակասլաց ու խելամիտ կյանքի կոչեն իրենց ձգտումներն ու երազանքները, հասկանան այն [...] Read More
Օրեր առաջ մենք լավ հնարավորություն ունեցանք ներկայացնելու դուալ կրթության հավասարակողմ եռանկյունու (բուհ-սովորող-գործատու) դիրքորոշումները-դիտարկումները-լուծման կարոտ մանրուքները: Օրինակելի քննարկում էր: Այսօր՝ փետրվարի 16-ին, գործնական հանդիպում էր դուալ համակարգով սովորողների (գինու, մսի, կաթի եւ պահածոյացման տեխնոլոգիաներ մասնագիտությունների) ծնողների հետ: Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, փոխտնօրեն Լիլիթ Սարոյանն ու փորձուսուցումների կազմակերպման պատասխանատու Անի Սեդրակյանը հանգամանորեն ներկայացրին կրթական [...] Read More
Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հարավային Բոհեմիայի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ տնտեսագիտության ոլորտի աշխատակիցները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ անձնագրի պատճեն, [...] Read More
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 12-ին Ագրարային համալսարանում գիտատեխնիկական փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանը եւ ՌԴ «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոն» դաշնային բյուջետային գիտական հաստատության տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Ելատկինը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱԱՀ [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ագրոնոմիայի, սննդագիտության, սննդաբանության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրոէկոլոգիայի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More
Մեր երկրում միջին մասնագիտական կրթական համակարգի ակնառու նորություններից է դուալը, եւ պետք է շեշտենք, որ այդ սկզբունքով իրականացվող կրթական ծրագրերի գերակշիռ մասը կյանքի է կոչվում Ագրարայինում: Ընթացիկը հայտարարված է դուալի ամիս. նպատակն է, որ հանրությունն ավելի իրազեկված, տեղյակ լինի այս շատ կարեւոր ձեռնարկի ընձեռած հնարավորությունների եւ հեռանկարների մասին, հենանշվեն նվաճումներն ու անելիքները: Երեկ՝ փետրվարի 10-ին, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պարտականություններ՝ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում եւ ղեկավարում, ուսանողների գործնական հմտությունների ձեւավորման նպատակով մասնագիտությունների կրթական չափանիշների պահանջների կատարման ապահովում: Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի կամ [...] Read More



