Մագիստրատուրայի ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա  ընդունելություն:

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝

1․  Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),

3․ Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),

4․  Զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ), անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ,

5․ Ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,

6. Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

ՀԱԱՀ 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով։

Առաջին փուլով կատարվում է  պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 6-ից մինչև հուլիսի 30-ը (ներառյալ),  երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00,

Երկրորդ փուլով կատարվում է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը։

Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին։

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։

Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները ըստ առաջնահերթության.

  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայություն,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով՝

Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28,  (+37495) 521753

Էլ․փոստ` [email protected]