Համակարգող
Վայհենշտեֆան- Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան, Գերմանիա
ԵՄ գործընկերներ
Վրոսլավի շրջակա միջավայրի և բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
Յաշիի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան, Ռումինիա
Վռիթելի համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա
Գործընկերներ
Հայաստան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Երևանի պետական համալսարան
Ուկրաինա
Ուկրաինայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների ազգային համալսարան
Սումիի ազգային ագրարային համալսարան
Ուզբեկստան
Անդիջանի պետական ագրարային ինստիտուտ
Սամարղանդի անասնաբուժական ինստիտուտ
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի գլխավոր նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի` ԽՍՀՄ-ից ժառանգած գյուղատնտեսական բարձրագույն կրթական համակարգում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնարդյունքների վրա հիմնված և կարողություններին միտված մասնագիտական գործնական ծրագրեր: Համալսարանի և գործատուների (ֆերմերային տնտեսություններ և ընկերություններ) միջև համագործակցության խթանումն ու իրական աշխատանքային միջավայրում պրակտիկ ուսուցման իրականացումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին ու շնորհվող որակավորումներին համապատասխան շրջանավարտների թողարկմանը:
Ծրագրի նպատակին հասնելու համար կիրականացվեն 5 հիմնական գործողություններ/քայլեր.
- Ագրարային մենեջմենթ կրթական ծրագրերի գնահատման և կրթական վերջնարդյունքների վերանայում՝ հիմք ընդունելով կարողություններին միտված ձևաչափը, ինչը հետագայում կամրապնդվի համապատասխան պրակտիկայով:
- Դասախոսների (հատկապես՝ երիտասարդ) վերապատրաստման արդյունավետ ծրագիր (tailor-made ծրագրով):
- ԵՄ մոդելներին համապատասխան պրակտիկաների սխեմաների մշտադիտարկման և ղեկավարման նպատակով կարողությունների զարգացում և օժանդակ անձնակազմի ձևավորում:
- Գործնականին միտված կրթության՝ որպես ֆերմերային ձեռնարկությունների հետ համագործակցության մեծացման և աշխատանքի տեղավորման իրազեկվածության բարձրացման ձևաչափ:
- Պրակտիկայի ընթացքում հավաքված տվյալների օգտագործում հետագա հետազոտական գործունեության, կրթական և ֆերմերային քաղաքականության ուղեցույցներում:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի թիրախային խմբերն են շրջանավարտները, հետազոտողները, ֆակուլտետների անձնակազմերը, պրակտիկայի վրա հիմնված կրթական ինստիտուտները, ՓՄՁ-ները, ֆերմերային ընկերությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները, տեղական համայնքները և կրթության ոլորտի ղեկավարները (օրինակ՝ կրթության նախարարությունները, որոնք պատասխանատու են կրթական ծրագրերի կազմման և հաստատման համար):
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]