Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա (AFISHE)

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency(EACEA). Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

Համակարգող

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ԵՄ գործընկերներ

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (Հայաստան)
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (Հայաստան)
Սումիի ազգային ագրարային համալսարան (Ուկրաինա)
Ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարան (Ուկրաինա)
Դուբրովնիկի համալսարան (Խորվաթիա)
Պորտոյի համալսարան (Պորտուգալիա)
Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում (Սլովակիա)

Հիմնական տեղեկություններ

Ծրագրի տևողությունը՝ 36 ամիս
Ընդհանուր բյուջեն՝ 697,090.00 €
Մրցույթ՝ ERASMUS-EDU-2022-CBHE
Թեմա՝ ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2
Գործողության տեսակը՝ ERASMUS-LS

Ծրագրի գլխավոր նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ և զարգացմամբ Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):

AFISHE ծրագրի շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև։ Այն կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի  էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ համապատասխան ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին։

AFISHE ծրագիրը կուժեղացնի համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը, ինչը կհանգեցնի գիտահետազոտական ​​և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և կբարձրացնի ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը։

Ծրագրի հիմնական գործողություններն են՝ բոլոր օժանդակ նյութերով մագիստրոսական կրթական ծրագրերի ստեղծումն ու զարգացումը, լաբորատորիաների հիմնումը, Հայաստանի և Ուկրաինայի դասախոսական և ոչ դասախոսական (օժանդակ) անձնակազմի վերապատրաստումը:

Ծրագրի հիմնական արդյունքներն են.

  • 3 նոր և կատարելագործված մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում,
  • դասավանդման և ուսումնառության նյութեր,
  • արդիականացված ենթակառուցվածքներ և վերապատրաստված դասախոսական ու ոչ-դասախոսական անձնակազմ,
  • ինչպես նաև բուհերի և աշխատաշուկայի միջև ստեղծված ցանց, որը կնպաստի Հայաստանում և Ուկրաինայում անհրաժեշտ մասնագետների կրթությանն ու վերապատրաստմանը:

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնական շահառուներն են լինելու դասախոսական անձնակազմից 44 և ոչ դասախոսական անձնակազմից 8 անձեր, և ամեն տարի մագիստրատուրայի մոտավորապես 25 ուսանողներ: Այս ծրագրի շնորհիվ կստեղծվի համագործակցության կայուն ցանց Հայաստանի, Ուկրաինայի, ԵՄ բուհերի և աշխատաշուկայի միջև, որոնք համատեղ կգործեն ի նպաստ կայուն արտաքին միջավայրի:

Ծրագրի հատուկ նպատակները

Ընդհանուր նպատակին  հասնելու համար անհրաժեշտ է  ծրագրի անդամ հայկական և ուկրաինական բուհերում զարգացնել և իրականացնել հետևյալ հատուկ նպատակները, որոնք խմբավորված են 3 հիմնական խմբերում․

1. Ուսումնական ծրագրերի մշակում և զարգացում

1․1․ Ակվակուլտուրայի  և ձկնային տնտեսությունների ուղղությամբ մագիստրոսական ծրագրերի համար ուսումնական պլանների և վերջնարդյունքների մշակում և կատարելագործում, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի և ժամանակակից հասարակության, բարձրագույն կրթության և որակի ազգային շրջանակի նորագույն ստանդարտների պահանջներին։

1․2․ Մշակված կրթական վերջնարդյունքներին համապատասխանող մոդուլների մշակում և զարգացում նոր մշակված կրթական ծրագրերի համար։

1․3․  Դասավանդման և ուսումնառության նյութերի մշակում և կատարելագործում՝ համաձայն նոր մշակված մոդուլների և ուսումնական պլանի։

2․ Բարենպաստ ակադեմիական միջավայրի ստեղծում, մարդկային ռեսուրսների զարգացում

2․1․ Ժամանակակից սարքավորումներով  լաբորատորիաների հիմնում՝ ակադեմիական միջավայր կառուցելու և արդիականացնելու նպատակով, որը կծառայի որպես հետազոտական, ցկյանս ուսուցման և վերապատրաստման հարթակ։

2․2․ Անձնակազմի վերապատրաստում ՝ մագիստրատուրայի ուսումնական պլանի մաս հանդիսացող նոր մոդուլների ուղղությամբ։

2․3․ Անձնակազմի  վերապատրաստում՝  նոր հիմնած լաբորատորիաներում աշխատելու ուղղությամբ։

3․ Կայուն ցանցի ստեղծում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում համատեղ գործունեության համար

3․1․ Ծրագրի անդամ համալսարանների միջև համագործակցության կայուն ցանցի, ինչպես նաև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների տեղական բիզնեսների հետ ամուր կապերի ստեղծում՝ համատեղ գործունեություն իրականացնելու և ընթացիկ էկոլոգիական խնդիրները լուծելու նպատակով։

3․2․ Ստեղծել հիմք՝ մասնակից համալսարանների միջև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում հետագա համատեղ/կրկնակի մագիստրոսական ծրագրեր իրականացնելու համար։

Ծրագրի գործողությունները խմբավորված են 7 աշխատանքային փաթեթներում

WP1 – Ծրագրի կառավարում ու համակարգում

Ծրագրի կառավարումն իրականացնում է ծրագրի համակարգման և կառավարման հետ կապված բոլոր գործողությունները: Կառավարման, համակարգման և վարչական միջոցներով կապահովվի ծրագրի գործողությունների իրականացումը յուրաքանչյուր երկրում՝ համաձայն ծրագրի համար նախատեսված պլանի և բյուջեի: Հիմնական դիմորդը՝ ՀԱԱՀ-ն, այս աշխատանքային փաթեթի համակարգողն  է:

WP2 – Նախապատրաստում

WP2-ի շրջանակներում կիրականացվեն ուսումնական պլանների և ուսումնական ծրագրերի բենչմարքինգ, ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության վերաբերյալ նոր կրթական վերջնարդյունքների և մոդուլների մշակում և կատարելագործում: Այս WP-ը հիմք է WP3-ի և, հատկապես, WP5-ի համար:

WP3 – Մարդկային ռեսուրսների զարգացում

Այս WP-ն նվիրված է մարդկային ռեսուրսների հզորացմանն ու զարգացմանը: Կիրականացվեն երեք տեսակի վերապատրաստումներ. ա) ԵՄ համալսարաններում նոր մոդուլների վերաբերյալ դասախոսական կազմի վերապատրաստում. բ) ուսանողակենտրոն կրթության, ինտերակտիվ մեթոդների և փորձի վրա հիմնված կրթության ուղղությամբ դասախոսական անձնակազմի վերապատրաստում հայաստանյան և ուկրաինական համալսարաններում. գ) ոչ դասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ նոր ստեղծված լաբորատորիաներում աշխատելու նպատակով:

WP4 – Ենթակառուցվածքների զարգացում

Այս WP-ն նվիրված է հայաստանյան և ուկրաինական  համալսարաններում լաբորատոր ենթակառուցվածքների զարգացմանը: Սարքավորումների գնումը, տեղադրումը և օգտագործումը WP4-ի հիմնական գործողություններն են:

WP5 – Կարողությունների զարգացում

Այս WP-ն ծրագրի ամենամեծերից մեկն է: Հիմնական աշխատանքներն ու խնդիրներն են. նոր մշակված մոդուլների հիման վրա դասավանդման և ուսումնառության նյութերի ստեղծում և մշակում, հայաստանյան և ուկրաինական  համալսարանների և պետական մարմինների կողմից վերանայված ուսումնական ծրագրերի հաստատում և մագիստրոսական նոր ծրագրի փորձնական հավատարմագրում/արտոնագրում:

WP6- Որակի ապահովում

Ծրագրում գործողությունների թափանցիկությունը և դերերի հավասարակշռությունն ապահովելու համար WP5-ը կառավարվում է այլ գործընկերոջ (Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում), այլ ոչ թե ՀԱԱՀ-ի կողմից: Որակի ապահովման թիմը (QAT) պատասխանատու է որակի ներքին ապահովման համար: Բացի այդ, արտաքին վարչական և ֆինանսական փորձագետները կօժանդակեն ծրագրի գնահատմանն ու որակի ապահովմանը:

WP7 – Ազդեցություն ու տարածում

WP7-ում նշված բոլոր գործողություններն ապահովում են ծրագրի թափանցիկությունը, վերջնական արդյունքների և գործընթացի իրազեկումը արտաքին և ներքին շահակիցների համար: WP7-ի շրջանակներում կստեղծվի ցանց ԵՄ, հայաստանյան և ուկրաինական  համալսարանների և աշխատաշուկայի միջև, որը կապահովի ծրագրի կայունությունը:

Ասոցիացված (օժանդակող) գործընկերներ

Հայաստան

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  • «Սևանի Իշխան» ՓԲԸ

Ուկրաինա

  • «Պանչիշնի Միխայլո Օլեքսիյովիչ» ԱՁ
  • «Վասիլենկո Ռոման Անատոլիովիչ» ԱՁ
  • Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարությանն առընթեր Ուկրաինայի հողերի բարելավման և ձկնաբուծության պետական գործակալություն

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]