ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է գիտաժողովի

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ եւ ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների եւ մագիստրանտների հիմնարար եւ կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Խմբագրական խորհրդի գրախոսած եւ երաշխավորած գիտական հոդվածներն ընդգրկվելու են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որը լույս է տեսնելու մինչեւ գիտաժողովի մեկնարկը։

Հոդվածները ներկայացնելու տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ  այստեղ։

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Վիկտորյա Սարջանյանին՝ (+374 10) 56 8183 (358) հեռախոսահամարով։