
Արմենակ Ջալլադի Տեր-Գրիգորյան
գյուղ.գիտ.թեկն., դոցենտ
Դեկանի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 202 սենյակ
- (+374 10) 52 86 77, ներքին՝ 3-60, 3-65
- agronomy@anau.am
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`
- անտառօգտագործման, անտառվերականգման, անտառհիմնման, անտառային գույքագրման և մշտադիտարկման, անտառային տնկարանների ստեղծման հմտություններին,
- իրականացնում են բնակավայրերի կանաչապատում, որն իր մեջ ընդգրկում է՝ պարտիզագործություն, ծաղկաբուծական տնտեսությունների կազմակերպում, կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավում ու գեղազարդության բարձրացում:
Ագրոէկոլոգիա
Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`
- գյուղատնտեսության արտադրության էկոլոգիական առանձնահատկություններին՝ գյուղատնտեսական հողատեսքերում տեղի ունեցող էկոլոգիական փոփոխություններին, դրանց պատճառահետևանքային կապերին,
- նպաստում են գյուղատնտեսական կայուն արտադրության և էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը: