
Սիմոնյան Արման Ռոբերտի
տեխ.գիտ.թեկնածու, դոցենտ
Դեկանի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 331 սենյակ - (+374 95) 58 19 22, ներքին` 2-83, 2-73
- [email protected]





Ֆակուլտետի պատմությունը
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը ձևավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ նախկին Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ու Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների միավորմամբ:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը կազմավորվել է 1942 թ.: Առաջին դեկանն է եղել Ա.Ա. Մաթևոսյանը: Հետագայում ֆակուլտետի դեկան են աշխատել Է.Ա. Մկրտումյանը, Ս.Ս. Սահակյանը, Զ.Ա. Մելքոնյանը, Գ.Գ. Աղաջանյանը, Հ.Վ. Մաքսապետյանը, Վ.Մ. Ատոմյանը, Գ.Մ. Կարապետյանը, Ծ.Ք. Քանքանյանը, Հ.Մ. Սարգսյանը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո՝ 1994թ., Գյուղմեքենայացման և Հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում ձևավորվեց Ճարտարագիտական ֆակուլտետը, որը տարբեր տարիների ղեկավարել են Հ.Մ. Սարգսյանը, Ա.Ջ. Աղասարյանը, Ն.Ա. Բազիկյանը, Ա. Մ. Եսոյանը:
Իսկ Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը կազմավորվել է 1951թ., Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվել և առանձնացվել է Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետից: Ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը, ապա Պ. Ս. Էֆենդյանը, Գ.Մ. Եղիազարյանը և Ա. Ա. Աղասարյանը:
Մեքենասարքավորումների ճարտարագիտություն
Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ
Ճշգրիտ գյուղատնտեսություն
Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
Հողաշինարարություն, հողային կադաստր
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
Կենսագործունեության անվտանգություն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 331 սենյակ - (+374 95) 58 19 22, ներքին` 2-83, 2-73
- [email protected]