Երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանի զեկուցումից հետո ռեկտորատը քննարկեց փորձուսուցումների կազմակերպման արդյունավետության հարցը՝ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի զեկուցումից հետո։ 2025 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում փորձուսում է անցել 325 ուսանող։ Զեկուցումից եւ քննարկումից ակնհայտ դարձավ, որ փորձուսուցման, այն [...] Read More
CIHEAM Chania (MAICh) միջազգային միջկառավարական ինստիտուտը, որը գտնվում է Հունաստանի Կրետե կղզում, հայտարարում է ընդունելություն լիովին ֆինանսավորվող երկամյա մագիստրոսական ծրագրերի համար (120 ECTS), անգլերենով։ Ինչ է ներառում կրթաթոշակը․ Ուսման վարձի ամբողջական փոխհատուցում Կացություն եւ սնունդ Առողջապահական ապահովագրություն Ամսական ֆինանսական աջակցություն Հայաստանը CIHEAM-ի անդամ երկիր է եւ հայաստանցի դիմորդներըդիտարկվում են առաջնահերթ։ Մանրամասներ ինստիտուտի մասին՝ iamc.ciheam.org Դիմումի [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Ատալյանի ամենօրյա ծանրաբեռնվածության գլխավոր բաղադրիչը եղել ու մնում է դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ գործուն-համբերատար-համառ աշխատանքը: Օրերս հյուր էին Երեւանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի եւ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաները: Ի տարբերություն առաջինների, որոնք ճանաչողական այցի էին եկել, արմավիրցիները արդեն ընտրել են [...] Read More
Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին: Այնուհետեւ աշակերտները շրջայց կատարեցին [...] Read More
Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար& Փիլոսյան Ռուզաննա Գեորգիի Ծնվել է՝ 1964 թվականի հուլիսի 3-ին [email protected] Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կրթություն և վերապատրաստում 2024 թ․ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 11-ը մասնակցություն Լիտվայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ [...] Read More



