Category: Բոլոր հայտարարությունները

Ամառային երիտասարդական ճամբարը հայտադիմումներ է ընդունում

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը հայտարարում է ամառային երիտասարդական ճամբարի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկը։ Ամառային երիտասարդական ճամբարը հիանալի հնարավորություն է՝ անցկացնել ակտիվ ու հետաքրքրիր օրեր, ընդլայնել ծանոթությունների շրջանակը, ինչպես նաև ձեռք բերել նոր ու կիրառական գիտելիքներ։ Ամառային երիտասարդական ճամբարին կարող են մասնակցել․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ՀՀ-ում գործող բոլոր գյուղատնտեսական քոլեջների ուսանողները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 1։ [...] Read More

«Ագրիթեքը` որպես արդյունաբերության ոլորտ». աշխատաժողով ՀԱԱՀ-ում

2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի [...] Read More

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է գնման մրցույթ

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։ Լոտ 1 – կաթնամթերքի վերամշակման համար Լոտ 2 – արտադրական գործունեության համար Լոտ 3 – մրգի վերամշակման համար Լոտ 4 – արտադրական տարածքի պարագաներ Լոտ 5 [...] Read More

Մրցույթ ուսանողների եւ աշխատակիցների համար

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան)․ Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2023 թ․ գարնանային կամ 2024 թ․ աշնանային կիսամյակ) Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք [...] Read More

Պատերազմի մասնակիցները կարող են դիմել 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման  մրցույթ, որին կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, որոնք սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի [...] Read More

Հայտարարվում է մրցույթ Ակունքի փորձացուցադրական տնտեսության համակարգողի թափուր պաշտոնի համար

Աշխատանքի նկարագրությունը. Օրգանական ուսանողական փորձացուցադրական տնտեսության համակարգողը պատասխանատու կլինի օրգանական գյուղատնտեսության գործունեության կառավարման համար, որը ծառայելու է որպես փորձացուցադրական տնտեսություն եւ ուսուցման գործընթացի օժանդակ ռեսուրս: Համակարգողը պատասխանատու կլինի տնտեսության բոլոր ասպեկտները վերահսկելու եւ համակարգելու համար, ներառյալ մշակաբույսերի պլանավորումը, ցանքը, տնկումը, ագրոտեխնիկական միջոցառումների կազմակերպումը, կազմակերպչական բնույթի աշխատանքների իրականացումը,  ինչպես նաեւ  դասախոսների հետ կապի ապահովումը՝ տնտեսությունը  արդյունավետ [...] Read More

Անասնաբույժի միջազգային օրը․ ՀԱԱՀ-ի շրջանավարտներն ու ուսանողները գնահատվում են պետականորեն

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն  ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողովին, որն արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում նշվում է պետական մակարդակով։ Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում [...] Read More

Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության (Բույսերի պաշտպանների) օրը

Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): 2022 թվականից տոնը Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանը  մշակել է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 10։30-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա [...] Read More

Ուրախալի լուր․ 2023-2024 ուստարում Ագրարային ընդունվողների համար նախատեսվում է 70 հազար դրամ եւ ավելի կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործնականում [...] Read More

ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ  հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում [...] Read More