Հոկտեմբերի 5-ին Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 3-րդ կուրսի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դուալ ծրագրով սովորող նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտներ Բելլա Գրիգորյանի եւ Արտեմ Օհանյանի գլխավորությամբ, գործնական դաս-խաղողի բերքահավաք անցկացրեցին ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում։ Թե համալսարանականները եւ թե քոլեջականները մեծ եռանդով մասնակցեցին բերքահավաքի աշխատանքներին, կատարեցին [...] Read More
Սեպտեմբերի 16-ին, Մտավոր սեփականության գրասենյակը պետական գրանցամատյանում՝ օրենքի համաձայն, արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Հեղինակներն են Նորայր եւ Ռոբերտ Արտեմյանները, Արա եւ Հրանտ Ամիրյանները: Նորայրը, ցավոք, 44-օրյա պատերազմում հերոսացավ-անմահացավ, անամոք ու չսպիացող վերք թողնելով բոլորիս հոգիներում: Նորայրին ճանաչողները՝ հարազատներ, ուսուցիչներ միակարծիք էին՝ տաղանդավոր-օժտված երիտասարդին մեծ ապագա է սպասվում… Ավաղ: Պատերազմը խլեց մեզնից լավագույններին, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Լիանա Աթանեսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Մանյա Անտոնյանը, Գերմանիայում ավարտելով փորձուսուցման կիսամյակը եւ հաջողությամբ հանձնելով քննությունները, հոկտեմբերի 1-ից իրենց ուսումը շարունակում են Վայհենշտեֆանի համալսարանում։ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի անձնակազմը սրտանց շնորհավորում [...] Read More
Արցախից տեղահանվածների համար Սիսիանի մասնաճյուղում իրականացվող վերապատրաստման հագեցած ծրագրի շրջանակում վերջին հետաքրքիր իրադարձություններից էին փորձուսուցումները Ախլաթյան գյուղում գտնվող Դավիթ Խաչատրյանի հիմնադրած Նոյլենդ ԱՄ ՍՊԸ-ի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տանձենու եւ կեռասենու ինտենսիվ այգում` Սիսիանի մասնաճյուղի դասախոս Գագիկ Շողունցի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի Սյունիքի անասնաշուկայի խելացի անասնաշենքում` դասընթացավար Հակոբ Հարությունյանի եւ «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ում՝ տնօրեն Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ։ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է [...] Read More
Սիրելի ուսուցիչներ, պատիվ ունեմ ձեզ ողջունելու եւ ջերմորեն շնորհավորելու մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Շատերը, եւ շատերի թվում նաեւ ես, այս գեղեցիկ ու կարեւոր տոնը իրավամբ համարում եմ համազգային տոն, քանզի ուսուցչի, այլ խոսքով՝ մանկավարժի, դաստիարակի, դասատուի, վարպետի հանդեպ հարգանքն ու պատկառանքը մշտապես եղել է հայ հասարակության մեջ՝ հազարամյակների ընթացքում եւ բյուրեղացել մեծերին պատվելու քրիստոնեական […]
Read More
Այսօր, հոկտեմբերի 5-ին, մագիստրոսի աստիճանը հավաստող դիպլոմները ստացան օրգանական գյուղատնտեսություն ծրագրի առաջնեկները: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, բացելով հանդիսությունն, ասաց. -Դժվար էր սկիզբը, բայց հեշտ էին ընթացքն ու զարգացումը: Վստահ եմ, տարեցտարի մասնագիտության կարեւորությունն ավելի ակնհայտ կլինի եւ կունենանք կադրերի մարտունակ, հզոր բանակ: Դոցենտ Գագիկ Թովմասյանը, որպես թողարկող ամբիոնի վարիչ համոզված նկատեց, թե [...] Read More
Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել դասական կաթնամթերքի և պանիրների արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ Դասընթացի շնորհիվ կսովորես՝ պատրաստել պանիր, թթվասեր և կաթնաշոռ, ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում, իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում, կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն, պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի, կիրառել [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս․ թ․ դեկտեմբերի 5-9-ը Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ դասավանդելու համար։ Հանդիպման թեման է՝ Նորարարական կառավարում բարձրագույն կրթության ոլորտում, կիրառական գործելակերպեր Քովիդ-19 համավարակի պայմաններում եւ չհաղթահարված մարտահրավերներ։ Մասնակիցը պետք է ներկայացնի 15-րոպեանոց շնորհանդես Covid-19-ով պայմանավորված [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Արսի-Ագրոհոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Սինանյանը ստորագրեցին գործակցային հուշագիր։ Հանդիպմանը ներկա էր Ջրային ռեսուսրների կառավարման ամբիոնի վարիչ, ԳԳԴ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը։ Հուշագրով նախատեսվում է ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի գործունեության արդյունավետության բարելավման նպատակով համատեղ իրականացնել ջրային եւ [...] Read More