Category: Բոլոր նորությունները

ՀԱԱՀ եւ ICARE-ի պատվիրակությունը մասնակցել է ագրոպարենային արժեշղթաներին նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը մասնակցել է հոկտեմբերի 3-ից 5-ը Թբիլիսիում կայացած «Ագրոպարենային արժեշղթաների աշխատանքի բարելավումը Հարավային Կովկասի տարածաշրջանում» վերտառությամբ միջազգային աշխատաժողովին, որի նպատակն էր խթանել երկխոսությունը ոլորտի ակադեմիական շրջանակների, քաղաքականություն մշակողների, գործող մասնագետների եւ քաղհասարակության շահակիրների միջեւ եւ մշակել տարածաշրջանի ագրոպարենային համալիրում առկա խնդիրների հաղթահարման եւ դրա զարգացման ռազմավարություն։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության [...] Read More

Ագրարային համալսարանը մասնակցեց «Գիտական շաբաթ» փառատոնին

Հոկտեմբերի 3-ից 4-ը Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ» փառատոնի «Մասնագիտական կողնորոշում» խորագրով միջոցառմանը։ Առաջին անգամ անցկացվող փառատոնը տեղի ունեցավ Երեւանում եւ բոլոր մարզերում։ Ուսումնական, գիտական, հետազոտական բազմաթիվ հաստատությունների շարքում Ագրարայինի տաղավարն աչքի էր ընկնում [...] Read More

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Ուսուցչի օրը հերթական առիթն է բարձրաձայնելու հասարակության, պետության եւ ազգի կյանքում ուսուցչի չափազանց կարեւոր դերի մասին եւ նրանց երախտիքի խոսք ուղղելու՝ դարեր շարունակ սերունդներ կրթելու, դաստիարակելու եւ մարդկության առաջընթացն ապահովող պատվավոր առաքելությունը կատարելու համար։ Մեր ուսուցիչներն այսօր էլ նույնչափ կարեւոր ու վճռական դերակատարություն ունեն հասարակության, պետության եւ ազգի կյանքում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարագայում այդ [...] Read More

Ապագա գինեգործներին հյուրընկալել է Արարատի գինու գործարանը

Հոկտեմբերի 3-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխ․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանի եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Էլինա Գրիգորյանի ուղեկցությամբ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին Արարատի գինու գործարան ՍՊԸ։ Գործարանում Ագրարայինի իրենց հին ու նոր գործընկերներին ջերմորեն դիմավորեցին համասեփականատերեր Արմեն եւ Հարութ [...] Read More

Ուսման եւ փորձուսուցման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More

Հերթական այցը Շիրակի քոլեջից․ ընդունեցինք ապագա ջերմատնային ագրոնոմներին եւ անասնաբույժներին

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվան քոլեջի Ջերմատնային տնտեսություն եւ Անասնաբուժություն մասնագիտությունների ուսանողներին եւ դասախոսներին։ Նա նախ ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, աշխատաշուկայում մրցունակ ագրարային մասնագիտությունների առկա պահանջարկը, համալսարան ընդունվելու՝ այդ թվում արտոնյալ, պայմանները, աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցման նորարարական գործելակերպի արմատավորման հարցում ոլորտի գործատուների հետ համագործակցությունը, արտերկրում ուսանելու [...] Read More

Ուսումնափորձնական … իրարանցում․ ագրոդրոնի փորձնական թռիչքը համալսարանի հարակից պուրակում

Ամենալավ իմաստով իրարանցում: Հողային եւ ջրային պաշարների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի աշխատասենյակում «ասեղ գցելու» տեղ չկար. -Քոլեջի մեր թեւի սաներն են,- անտեղյակ-զարմացածներին բացատրում էր նա: Էրազմուս + VETfarm ծրագրի շրջանակում Հողային պաշարների կառավարում, Հողաշինարարություն, Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում մասնագիտությունների ուսանողները օրեր առաջ արդեն տեղեկացել էին, որ սեպտեմբերի 30-ին «ԱԹՍ-ի կիրառումը գյուղատնտեսության [...] Read More

Լիլիթ Շահումյան․ մեզնից է կախված՝ ուսանողական կյանքը հաճելի կանցնի, թե ոչ

Սեպտեմբերի 30-ին Ուսանողների հաջողության կենտրոնում ՈՒԽ-ի ակտիվը՝ նախագահ Թոռնիկ Ալիյանի հետ միասին հանդիպման էր հրավիրել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներին: - Անցյալ տարի, երբ ուսանող դարձա, շատ նրբություններ հասկանալու համար սեփական փորձով էի գտնում հարցերիս պատասխանները: Այս հանդիպումը նախաձեռնեցինք, որ օգնենք նորեկներին առաջին դժվարությունները հաղթահարելիս, - անհանգիստ բնավորությամբ Լիլիթն է, որ [...] Read More

Փնտրվում են փափուկ հմտություններ դասավանդողներ

«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում»  Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ երեք աշխատակիցների, որոնք կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։ Նախագծի շրջանակում կստեղծվի երեք մոդուլ․ ինքնաներկայացում, ինքնակառավարում, բարեկեցություն։ Ընտրված թեկնածուները պետք է․ ընտրված մոդուլի շրջանակում հեռավար եղանակով 1 օրով վերապատրաստվեն (անգլերենով) գործընկեր համալսարանի պրոֆեսորների [...] Read More

Ընդունելության ցուցանիշների էական բարելավման համատեքստում մեծանում են որակի հարցում սպասելիքները․ գիտխորհրդի նիստը

Գիտխորհրդի սեպտեմբերի 26-ի հերթական նիստում, որը նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, օրակարգային առաջին հարցով (զեկուցող՝ Հ․ Զաքոյան) քննարկվեց եւ հաստատվեց Գիտական խորհրդի 2024-2025 ուստարվա աշխատանքային պլանը։ Երկրորդ հարցով ՀԱԱՀ ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2023-2024 ուստարվա տարեկան հաշվետվություններով։ Զեկուցողները, գիտխորհրդի որդեգրած գործելակերպի համաձայն, հպանցիկ կանգ առան ձեռքբերումների վրա, հիմնական ուշադրությունը հրավիրելով լուծելիք խնդիրների [...] Read More