Category: Բոլոր նորությունները

Ազգային գրադարանային շաբաթ. ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել

Ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել. հարցնում էր Սարոյանն ու անմիջապես պատասխանում՝ սերը եւ միմիայն սերը: Սիրո ու բարության ակնհայտ պակաս կա այսօր կոշտացած աշխարհում, եւ շտկողը մանկան, պատանիների մաքրությունն է լինելու: Պետք է գիրք կարդանք, որ չչարանանք: Պետք է Սարոյան կարդանք, որ չչարանանք: Եւ վարժարանի ու քոլեջի սաները կարդացել էին, մեկ ումպով կլանել էին, իրենցով [...] Read More

Ուրախալի լուր․ 2023-2024 ուստարում Ագրարային ընդունվողների համար նախատեսվում է 70 հազար դրամ եւ ավելի կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործնականում [...] Read More

ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ  հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում [...] Read More

«Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց։ Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ մեղվաբուծության ոլորտում։ Ո՞վ կարող է մասնակցել․ ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։ Մեկնարկը՝ 2023 թ-ի մայիսի 12: Տեւողությունը՝ 28 ժամ: Մասնակցությունն՝ անվճար: Վայրը՝ [...] Read More

Նշվեց Անասնաբույժի օրը․ նրանք պատասխանատու են հանրային առողջության համար

Մեկ աշխարհ եւ մեկ առողջություն: Փոխկապակցված շղթա, որտեղ, թերեւս, ամենագլխավոր եւ պատասխանատու դերը անասնաբույժներին է պատկանում: Եւ հատկապես իրենք սա լավ գիտեն: Նրանք անշփոթելի մի հատկություն ունեն՝ աշխատակից-ուսանողներով անմնացորդ նվիրվում են ընտրած գործին: Որովհետեւ, առանց սիրո, անհնար է կայանալ այս ոլորտում, չի ստացվի: Մասնագիտական տոնի առթիվ Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ներկայացուցիչներին շնորհավորելիս ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց. «Կարեւոր [...] Read More

Ռեկտորատի ապրիլյան նիստը․ ակնհայտ առաջըթաց եւ հաղթահարելի մտահոգություններ

Ռեկտորատի ապրիլի 26-ի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց ուսումնական պարապմունքների եւ 2022-2023 թ․ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դեկանների եւ քոլեջների տնօրենների զեկուցումներից եւ դրանց շուրջ քննարկումից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ առաջընթաց է արձանագրվել կարգապահության, հաճախելիության եւ առաջադիմության [...] Read More

Ճշգրիտ գյուղատնտեսություն․ քննություն՝ արհեստական բանականության կազմած հարցաշարով

Մագիստրատուրայում ներդրված Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության առաջին ուսանողները հինգն են, բայց նրանք են, որ գիտեն, թե ուր են եկել եւ ինչի համար։ Ի դեպ, հենց իրենք վստահ են, որ հաջորդ ուսումնական տարում արդիական այս մասնագիտության «հետեւորդների» թիվն ավելանալու է՝ զուտ տեղեկացվածությամբ պայմանավորված։ ՀԱԱՀ ռեկտորի՝ ուղահայաց գյուղատնտեսության եւ կառավարվող միջավայրի գյուղատնտեսության գծով խորհրդական, Ագրոթեքնիք ինթերնեյշնլ ընկերության տնօրեն [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով մանր եղջերավոր կենդանիներ - խոյեր (2018-2020 թթ.)  -  1000 դրամ,  Խոշոր եղջերավոր կենդանիներ   - կովեր (2018 - 2019 թթ․) - 1250 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2023 թ-ի մայիսի 03-ին, [...] Read More

Արգենտինայի հետ համագործակցության շրջանակում բացվել է փորձարարական դաշտի ցուցանակ

Ապրիլի 21-ին կայացել է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ տեխնիկական համագործակցության շրջանակում գործող «Փորձացուցադրական դաշտի ստեղծման ինստիտուցիոնալ ամրապնդման» ծրագրի ցուցանակի բացումը: Ծրագիրը մշակվել է ՀԲԸՄ Հարավային Ամերիկայի մասնաճյուղի, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի  (INTA), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, արգենտինական «Տիեռաս դե Արմենիա» ընկերության եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան [...] Read More

SMARTI՝ ՀԱԱՀ աշխատակիցները Լիվերպուլում մասնակցեցին վերապատրաստման դասընթացի

Ապրիլի 3-12-ը Erasmus+SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակում՝ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Լեզվի ուսուցման կենտրոնի (ինքնաֆինանսավորվող) համակարգող Գառնիկ Սեւոյանը գործուղվել էին ՄԹ-ի Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարան՝ անգլերենը, [...] Read More