Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2023-2024 ուստարվա վճարովի հեռակա ուսուցման 2-րդ կուրս է ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած 167 շրջանավարտ՝ տարբեր մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի գծով։ Հեռակա վճարովի ուսուցման 2-րդ կուրս ընդունված եւ առաջացած առարկայական տարբերությունները հանձնելու թույլտրություն ստացած ուսանողների ցուցակը, մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ցանկը նշված են ՀԱԱՀ ռեկտորի համապատասխան հրամանում։ Read More
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Արցախի հումանիտար ճգնաժամը եւ սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի իրողությունները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները պատրաստակամություն են հայտնում միանալ Արցախի մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին։ Ըստ անհրաժեշտության հնարավոր աջակցության տրամադրման համար ՀԱԱՀ ուսանողները եւ աշխատակիցները կարող են [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նիստը: Ի թիվս օրակարգում ներառված հարցերի բակալարիատի եւ մագիստրատուրայի մի քանի լավագույն ուսանողի հանձնվեցին հավաստագրեր այն մասին, որ ընթացիկ տարվա մարտի 2-ից մինչեւ մայիսի 25-ը նրանք առցանց մասնակցել են «Եւրասիական տնտեսական միության անդամ պետություններում սերմնաբուծության եւ սելեկցիայի արդի վիճակը» թեմայով դասախոսությունների եւ գործնական պարապմունքների շարքի: Բացի վերնագրում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում սիլոսի արտադրության փորձացուցադրական մոդելի ներդրման ծառայությունների գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ստացման ցուցադրական մոդելների տարածման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացել էր վերջին տարիների լուրջ ձեռքբերումներով՝ արդիականացված կրթական ծրագրերով, թվային ու բարձրտեխնոլոգիական լուծումներով՝ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերով, հողաչափական ու ջրաչափական գերարդիական սարքավորումներով, համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում ստեղծված բերքուբարիքով, գինեսեր հանրության շրջանում արդեն հեղինակություն վայելող «Սերունդ» գինիով։ Այս ամենը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում՝ Կանաչ արահետ ՀԿ-ի [...] Read More
Երկիրը շենացնելու հնարավորությունների ամենամեծ չափաբաժինը թերեւս պատկանում է ագրոնոմներին: Հողագործը-մշակը-երկրագործը… հատկապես այս մասնագետներն են հազարամյակներ շարունակ մեր բնօրրանը՝ Հայաստանը, դրախտավայր դարձրել, եւ այսօր մեր բուհը այդ ոլորտի հերթական շրջանավարտներին՝ առկա եւ հեռակա բակալավրերին, մագիստրանտներին, ճանապարհեց մեծ կյանք: Ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը համոզված է, որ բուհը օժտել է երիտասարդներին գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապարփակ զինանոցով, [...] Read More
Սեպտեմբերի 14-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջեւ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոգիաների ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհուրդ ստեղծելու մասին։ Հուշագիրը ստորագրել են ոլորտի փորձագետներ, մասնավոր հատվածի գործատուներ, պետական եւ ՀԿ հատվածներում գործունեություն ծավալող մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 18 անհատներ։ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի համակարգմամբ գործող Արդյունաբերական խորհրդի գործունեության օրակարգն ընդգրկելու [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն / Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր, ծնունդով արցախցի Դանիկ Մարտիրոսյանին։ Տեխասի նահանգի Դալաս քաղաքում գործող այս կենտրոնն աշխարհում առաջատարն է ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման եւ ֆունկցիոնալ սննդագիտության ոլորտում հանրությանը կրթելու բնագավառներում։ Պարոն Մարտիրոսյանին ուղեկցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի բաժնի վարիչ [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ագրիթեք սրահում ապագա ագրոնոմներն ու Ջերմատնային տնտեսություն մասնագիտացման բակալավրիատի եւ քոլեջի 3-րդ կուրսեցիները բացառիկ հնարավորություն ունեին մանրակրկիտ ուսումնասիրելու իրենց ընտրած ոլորտի տեսական հիմնահարցերը, յուրացնելու խիստ կարեւոր նրբերանգները, իսկ վաղը՝ վաղ առավոտյան, նույն ծրագրի շրջանակում ուսանողները կայցելեն Սեւան, տեղում տեսական գիտելիքը գործնական հմտությամբ ամրակայելու նպատակով: Ինչպես մեկնարկին նկատեց բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, [...] Read More