Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության մագիստրանտները «Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն: Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պարենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի աշխատություն [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ագրարային համալսարանն Ագրիթեք տեխնոլոգիական ինկուբատորում հյուրընկալել էր «Գագարին» նախագծի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ներկայացուցիչներ, ամբիոնների վարիչներ, ինչպես նաեւ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկոտոր Մարիամ Մովսիսյանն ու աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը: Ողջունելով հյուրերին՝ պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատրաստ է գործակցել նախագծի հետ՝ [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առաջին մասնաշենքի ընթերցասրահում միջազգային կապերի դեպարտամենտը ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի հատկապես առաջին (մյուսները հիմնավորապես տեղյակ են) կուրսեցիներին իրազեկեց Էրազմուս+ ծրագրի, Ագրարայինի՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության, շարժունության ու ընձեռվող այլ-լայն-բացառիկ հնարավորությունների մասին: Համալսարանը արդյունավետ համագործակցության մեծ փորձառություն եւ աշխարհագրություն ունի (թերեւս ամենամեծը երկրում), որի շնորհիվ մեր ուսանողները, աշխատակիցները կարողանում են դիտարկել-համադրել այլ համալսարանների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մեթոդխորհրդի նիստը շատ հետաքրքիր էր՝ բարձրացված հարցերի նախանձախնդիր քննարկումով, անսխալ տարբերակները գտնել-ամրակայելու ձգտումով: Նիստում նախ մանրակրկիտ-բծախնդրորեն քննարկեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Ապա հաստատեցին: Ամբիոններում թեմաների ցանկը կազմելիս հաշվի են առել սովորողների նախասիրությունները, առաջնահերթությունները եւ դիտարկել են նրանց հետ համատեղ: Բոլոր թեմաները հստակ են, առանձնացված խնդիրներով, որոնց լուծմանը պետք է [...] Read More
Ավարտելով ՀԱԱՀ բակալավրիատի «Հողաշինարարություն եւ հողային կադաստր» կրթական ծրագիրը՝ դիմել եմ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրին եւ մեկնել եմ Գերմանիա՝ փորձաշրջան անցնելու։ Հաջողությամբ հաղթահարելով փորձաշրջանից հետո նախատեսված քննությունները, ընդունվել եմ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի մագիստրատուրա։ Փորձուսուցումս անցկացրել եմ Բավարիա մարզի մի ֆերմերային տնտեսությունում, որն ունի շուրջ 130 հա հողատարծք, 70 կաթնատու կով, 50 […]
Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։ Բի-Օն-ի տեսլականն է՝ Հայաստանը փոխակերպել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական հանգույցի։ Լաբորատորիայի՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարածքը նախատեսված է ստարտափների եւ հետազոտողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով սեփական [...] Read More
Սիրելի ուսուցիչներ։ Այսօր` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը․ նշվում է տարբեր տրամադրություններով, միջոցառումներով, մոտեցումներով։ Համընդհանուրն այն է, որ ամենուրեք գնահատվում եւ մեծարվում է ուսուցիչների կատարած աշխատանքը՝ հանուն մատաղ սերնդին, երիտասարդությանը իրենց երկրի իսկական քաղաքացին ու տերը դարձնելու նպատակի։ Այս տարի մասնագիտական տոնը նշում ենք ազգային ու պետական կյանքում աննախադեպ [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, թողարկող ամբիոնների վարիչների մասնակցությամբ հանդիպում-քաննարկման էին հրավիրել բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին. «Աշխատանքային կիսամյակի առաջին ամիսը լրացավ: Նպատակ ունենք պարզել իրավիճակը: Ինչ խնդիրներ ունեք, հո խոչընդոտներ չկան: Կարող եք նաեւ հաջողությունների մասին պատմել»: Դեկանը համոզված է, որ այս կարգի հանդիպումները, իսկ նրանք պայմանավորվեցին, [...] Read More