Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք [...] Read More
Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։ Մասնավորապես, Ա․ Քոչինյանի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։ Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության [...] Read More
Այսօր՝ փետրվարի մեկին, «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն ամփոփեցին աշխատանքային կիսամյակի արդյունքները: Նախքան ուսանողների ելույթները ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց արդյունքների ամփոփմանը ներկա ուսանողներին ու գործընկերներին՝ ընդգծելով, որ արդեն երկրորդ տարին է ֆակուլետի ուսանողները փորձուսուցումը, որպես աշխատանքային կիսամյակ, հաջողությամբ անցկացնում են ոլորտի առաջատար ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական կարեւոր հմտություններ: «Նրանցից շատերը, փորձուսուցման ընթացքում կայանալով [...] Read More
Երեկ՝ հունվարի 29-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց անցկացրած աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները։ Ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններում, հայտնի բանկերում ու մարկետինգային ընկերություններում անցկացված կիսամյակն, ընդհանուր առմամբ, հաջողված էր ԱՈՒԿ-ցիների համար․ հաշվետվությունները ցույց տվեցին, որ նրանք արժեքավոր գործնական փորձ, գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել հետագա մասնագիտական կարիերայի ճանապարհին։ Ուսանողները աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումը [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար ուսումը 1 կիսամյակ (2024 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ) շարունակելու Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (2 տեղ)։ Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով եւ սեղմել “Apply now” կոճակը, որից [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ եվրոպական գործընկեր համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են ստորեւ նշված ոլորտներում։ Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարան (Հունգարիա, https://en.uni-mate.hu/) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ ճարտարագիտություն, սննդի անվտանգություն եւ տեխնոլոգիաներ, կենսաբանություն, շրջակա [...] Read More
Հրապարակվել է էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի լրատուի 4-րդ համարը։ Այն արտացոլում է նախագծի վերջին շրջանի գործունեությունը, ինչպես նաեւ անդրադառնում որոշ ապագա զարգացումների։ Նախագծի հիմնական նպատակը գործընկեր համալսարաններում անգլերեն լեզվով դասավանդման եւ վերապատրաստման հարցում տարբեր մասնագիտության տեր դասախոսներին օգնելն է, [...] Read More
Այսօր՝ հուվարի 23-ին, խիստ աշխատանքային քննարկում էր Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնում, հրավիրված էին հեռակա համակարգով ուսուցման ավարտական՝ 5-րդ եւ 6-րդ կուրսեցիները (պատճառը կրթական ծրագրերի տարբերությունն է) եւ գիտական ղեկավարները: Դիմելով քննարկման մասնակիցներին, ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը հետաքրքրվեց, թե որ փուլում են աշխատանքները, ուր են հասել, կան արդյոք դժվարություններ, անհաղթահարելի խնդիրներ: -Ժամանակը [...] Read More
Այսօր՝ հունվարի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստ՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Քննարկվեց օրակարգային միակ՝ 2024 թ․ ՀԱԱՀ գործունեության պլանավորման՝ կառուցվածքային փոփոխությունների, հաստիքացուցակի օպտիմալացման, գնումների պլանի վերաբերյալ առաջարկությունների մասին հարցը։ Գործունեության պլանավորման առումով, պարոն Զաքոյանը մասնավորպես նշեց, որ պլանավորման փուլը չափազանց կարեւոր է, քանի որ լավ պլանավորված ծրագիրը՝ այդ թվում բյուջեն, հնարավոր է վատ [...] Read More