Category: Բոլոր նորությունները

Փափուկ հմտությունները կարեւոր են յուրաքանչյուր աշխատանքում․ Վարդուհի Կոնալյանի հաջողության պատմությունը

19-ամյա Վարդուհի Կոնալյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի է: Մինչ Ագրարային համալսարան ընդունվելը սովորել է Երեւանի պետական տեխնիկական հումանիտար քոլեջում՝ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ: Երազում է  տնտեսագետի եւ զբոսաշրջության մասնագետի գիտելիքները համադրելով՝ հիմնել իր ագրոբիզնեսը․ գյուղերում ստեղծել հյուրատներ եւ նպաստել  գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Ագրարային համալսարան է եկել [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորն այցելել է Վանանդ Ագրո ընկերության այգիներ

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վանանդ Ագրո ՓԲ ընկերության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանի հրավերով այցելեց այդ ընկերության՝ Արմավիրի մարզում գտնվող նուշի պլանտացիաներ, ծանոթացավ նաեւ կաթիլային ոռոգման համակարգին: Վանանդ Ագրոն հայտնի է որպես գյուղատնտեսական նորարարական արտադրության եւ ոլորտի կրթության ծրագրերում աջակցություն ցուցաբերող ընկերություն: Նուշի երիտասարդ՝ 1-4 տարեկան այգիներից, որ ընդհանուր առմամբ զբաղեցնում են 360 հեկտար, ընկերությունն այս [...] Read More

Ագրարայինից Ոսկեվազի գինեգործարան՝ Գայզենհայմի համալսարանով. Վաչե Գրիգորյանի մասնագիտական կարիերան այսպես է մեկնարկել

Վաչե Գրիգորյանը ՀԱԱՀ  բակալավրիատի «Խմորման տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի այս  տարվա շրջանավարտներից է: Չորս-հինգ տարի առաջ մասնագիտական ընտրության հարցում նախնական՝ չբյուրեղացած որոշումը ծրագրավորման ոլորտի օգտին էր, բայց, ուսումնասիրելով հայաստանյան տարբեր բուհերի առաջարկած մասնագիտությունների ցանկը, կտրուկ շրջադարձ կատարեց՝ որոշելով դառնալ գինեգործ: «Միշտ ակնածանքով եմ վերաբերվել այն ընտանիքներին, որտեղ կա գինեգործ: Գինեգործությունը սոսկ մասնագիտություն չէ, այն [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային

Օգոստոսի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի Գյուղատնտեսության ինստիտուտի Միջազգային բնապահպանական եւ գյուղատնտեսական գիտության բաժնի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային։ Քննարկվեցին համագործակցության մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ ճշգրիտ գյուղատնտեսության բանագավառում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ շրջանավարտ Դավիթ Մեջլումյանը եւ համալսարանի աշխատակից, ծրագրի ղեկավար Գառնիկ Սեւոյանը։ Պրոֆեսոր Կավաբատան Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանում պարոն [...] Read More

Հայր եւ որդի ագրոնոմները գումարում են փորձն ու նորարարությունը

Կարեն Մարգարյանը չորս տարի առաջ Ստեփանավանից Երեւան է եկել եւ գիտակցաբար ընդունվել Ագրարային համալսարան՝ ագրոնոմ հոր գործը շարունակելու միտումով։ Հայրը՝ Արմեն Մարգարյանը 1988 թ. ավարտել է, այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Սերը բնության, ծառուծաղկի հանդեպ հայրիկից է «ժառանգաբար» փոխանցվել: Ասում է, որ փոքրուց տեսել եւ սիրել է հոր գործը, օգնել տնամերձ այգին մշակելիս ու հասկացել, [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Կրետեի համալսարան

Հուլիսի 17-ից 21-ը Կրետեի համալսարանը Պիրեուսի համալսարանի համակարգմամբ իրականացվող Էրազմուս+ միջազգային շարժունության կոնսորցիումային խմբի համագործակցության համատեքստում Հերակլիոնի եւ Ռեթիմնոնի մասնաճյուղերում հյուրընկալեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանին, գլխավոր հաշվապահ Մարիամ Պողոսյանին եւ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանին։ Այցի հիմնական նպատակը համագործակցության ընդհանուր ոլորտների ուսումնասիրությունն ու [...] Read More

Վերապատրաստում Լեհաստանի Յագելոնյան համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հուլիսի 10-14-ը Յագելոնյան համալսարանում կազմակերպված 7-րդ միջազգային շաբաթին մասնակցելու համար այցելել եմ Լեհաստանի Յագելոնյան համալսարան։ Միջազգային շաբաթին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ։  Յագելոնյան համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակիցներ Յան Բեսզլեի եւ Մաժենա Բուտանովիչի հետ հանդիպումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի [...] Read More

STEM ճամբարականների այցն Ագրարային համալսարան

Ամառը ոչ միայն հանգստանալու, այլեւ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հրաշալի ժամանակահատված է, իսկ մասնագիտական ընտրության շեմին կանգած պատանիների համար՝ լրացուցիչ ազատ ժամանակ ու հնարավորություն՝ ապագա մասնագիտությանը եւ դրա առանձնահատկություններին մոտիկից ծանոթանալու, մտածելու-որոշելու համար: Հենց այս մտայնությամբ  էլ «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ եւ վերջինիս ֆինանսական աջակցությամբ արդեն երկրորդ տարին [...] Read More

Եռօրյա ճամբար սյունեցի դպրոցականների համար՝ «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին ընդառաջ

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասախոսները «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող եռօրյա ամառային ագրոճամբարների ընթացքում վարում են «Ինտենսիվ այգեգործություն», «Մեղվաբուծություն», «Խելացի անասնաշենք» թեմաներով դասընթացներ։ Սիսիան եւ Գորիս համայնքների ավագ դպրոցներից 135 երեխա ճամբարից օգտվելու հնարավորություն ունի․ յուրաքանչյուր  փուլում  Սիսիանի «Բասեն» հյուրանոցային համալիրում ակտիվ հանգիստ է ունենում 45-ը։ Ճամբարականները ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն [...] Read More

ՀԱԱՀ-ը հրավիրում է ներկայացնել փորձագետների ծառայությունների գնառաջարկ՝ շրջանաձեւ տնտեսության մոդելի ներդրման համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված մասնագետների «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագրի շրջանակում ստորեւ ներկայացված ծառայությունների համար  գնառաջարկ տրամադրելու: Ծառայությունների տեխնիկական նկարագրությունները ներկայացված են կից փաստաթղթերում՝ Արոտային եւ մարգագետնային կերերի արտադրության մասնագետ Ցանքատարածություններ եւ խոտհարքների կառավարման մասնագետ Հիդրոպոնիկ կերերի արտադրության մասնագետ Կոմպոստացման պարզ տեխնոլոգիայի մասնագետ Վերմիկոմպոստ տեխնոլոգիայի մասնագետ Մանրէների եւ [...] Read More