Category: Բոլոր նորությունները

Միջազգային Հելենիկ համալսարանում կայացավ Էրազմուս+ T-green նախագծի միջազգային աշխատաժողովը

Միջազգային Հելենիկ համալսարանում (Հունաստան) 2023 թվականի հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը, որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ  համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Էդուարդ Ղազարյանը, Էմիլ Գեւորգյանը եւ Մարիամ [...] Read More

Վերապատրաստում Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ. հուլիսի 3-ից 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։ Հյուրընկալող համալսարանի Կիրառական էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի եւ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակից Կամիլա Մայչժակի օգնությամբ ծանոթացել եմ բուհի կրթական, վարչական ռեսուրսներին ու կարողություններին, համալսարանի միջազգայնացման ուղղություններին եւ ընթացիկ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Հայկ Կարապետյան

Հայկ Կարապետյանը ՀԱԱՀ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ ԱՈՒԿ-ի շրջանավարտ է: 2021-ին ավարտել է ասպիրանտուրան: Պարբերաբար մասնակցում է կարճատեւ նախագծերի, ծրագրերի, որոնք օգնում են ժամանակի հրամայականի զգացողությունը չկորցնել: Ուսմանը զուգահեռ միշտ կարեւոր է համարել մարմնակրթությունը՝ հետեւելով հին հույների անհերքելի փիլիսոփայությանը, թե առողջ մարմնում է հոգին առողջ լինում: Բանասեղծություններ է կարդում եւ մեջբերում ճիշտ պահերի: Ճշմարիտ [...] Read More

«Գինու բիզնես» միջազգային համաժողով եւ ամառային դպրոց

«Գինու բիզնես միջազգային ամառային դպրոցի»՝ հուլիսի 18-ին ՀԱԱՀ-ում տրված մեկնարկի նախoրյակին կայացավ նույն խորագրով միջազգային համաժողովը, որը նախաձեռնել էին Գերմանիայի Գայզենհայմի համալսարանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ Համաժողովը վերջին տարիներին մեր երկրում վերածնունդ ապրող գինեգործության ոլորտի շահակիցների համար սպասված հանգրվան էր՝ գնահատելու արդեն արձանագրված [...] Read More

Ամառային դպրոց. Երբ ի մի են գալիս գինեգործության հին ու նոր փորձառությունները

Ամառը հրաշալի շրջան է տեսական գիտելիքը, հետաքրքրությունները, երազանքները միախառնելու, նոր մակարդակի-նշաձողի-նպատակակետի հասնելու համար: Այսօր՝ հուլիսի 18-ին, ագրիթեք սրահում էին հավաքվել գինեգործության նրբություններով, անգամ նրբերանգներով հետաքրքրված մարդիկ: Լսարանը ընդգրկուն էր՝ Ագրարայինի ուսանողներից մինչեւ տարբեր տարիքային խմբերի ֆիզիկոսներ, Ամերիկյան համալսարանի շրջանավարտներ: Իսկ գործոնը մեկն է՝ անհնար է անդադար թմբկահարել, թե աշխարհում առաջին ումպ գինին մենք ենք արարել… [...] Read More

Ուսանողները ծանոթացան «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրին՝ օրգանական հաց թխելով

Հուլիսի 14-ին ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դասավանդող դասախոսները օրգանական գյուղատնտեսության ոլորտում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողներին ներկայացրին այս նորարարական կրթական ծրագիրը։ ՀԱԱՀ եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում, մասնակցային բարձրագույն կրթություն» (SOAA) նախագծի պատասխանատուները ընտրել էին ծրագիրը ներկայացնելու հետաքրքիր ձեւաչափ՝ զուգակցելով օրգանական հացաթխման հետ։ Մագիստրոսական ծրագրում դասավանդող տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ներկայացմամբ ուսանողները [...] Read More

Վերապատրաստում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում: Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք [...] Read More

Իմ էրազմուսյան փորձը Շչեցինի համալսարանում

Արտերկրում սովորելը միշտ եղել է իմ ձգտումը, եւ Erasmus + ծրագիրը հնարավորություն ստեղծեց իրականացնելու երազանքս: Հինգ անմոռանալի ամիսների ընթացքում ես արտոնություն ունեցա ընկղմվելու Լեհաստանի ակադեմիական եւ մշակութային կյանքի մեջ: Անդրադառնալով  արտերկրյա կեցությանս եւ ուսումնառությանս՝ այս ակնարկով նպատակ ունեմ ընդգծելու անձնական փորձիս հիման վրա ակադեմիական գիտելիքիս որակական փոփոխությունն ու ձեռքբերումներս։ Լեհաստանում անցկացրած ամիսների ուշագրավ կողմերից մեկը [...] Read More

Հաջողության պատմություն. բույսերի պաշտպան ՀԱԱՀ ուսանողը՝ բնական բուսական յուղերի արտադրող

Արման Ավետիսյանն Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող է: Մասնագիտությունն ընտրել է գիտակցված՝ կարեւոր համարելով բույսերի պաշտպանի դերը այսօրվա աշխարհում: Դրան նպաստել է նաեւ  այն, որ դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է «Ագրոթրենդ» ՓԲԸ-ում՝ հնարավորություն ունենալով որպես աշխատակից շփվել բույսերի հետ ու հասկանալ մասնագիտական գիտելիքների անհրաժեշտությունն ու մասնագիտության կարեւորությունը: -Քանի որ միշտ [...] Read More

Աշխատանքային կիսամյակի նվաճումների հետքերով․ պատմություն Կադաստրի կոմիտեից

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության բակալավրիատի այս տարվա շրջանավարտ Քրիստինե Դավթյանը, չնայած բարյացակամությանը, «ասող-խոսող» չէ: Ավելին՝ ամոթխած է: Նրանից բառ կորզելը ջանք է պահանջում: Ասում է. «Պատահաբար եմ ընտրել մասնագիտությունը,- աշխատանքային մեծ հաջողությունների հասած մեր բազմաթիվ շրջանավարտներից հաճախ ենք լսել այս միտքը, որի՝ արդեն կանխավ հայտնի շարունակությունն էլ չի ուշանում,-բայց չեմ փոշմանել եւ [...] Read More