Սուսաննա Պետրոսյանը ծնունդով ջավախքցի է: Իսկ դա նշանակում է ի սկզբանե աշխատասեր, կամային, նպատակասլաց լինել: Մանկավարժ ծնողներն էլ ջանացին, որ ընտանիքի երեք երեխան լավ հասկանան գիտելիքի, կրթության հարգը, արժեքը: Եւ բոլորովին պատահական չէ, որ բոլորն էլ իրենց մասնագիտության-գործի նվիրյալներ դարձան: Հիմա նույն ոգով մեծացնում է իր դուստրերին: Ասում են Լուսինեն արդեն ակնհայտորեն հետեւում է մայրիկի [...] Read More
TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ չորս ուսանողներ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 29-ը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» թեմայով վերապատրաստում են անցել Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսագիտական համալսարանում: Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչատրյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱՇ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Առաքելյանը, նույն ֆակուլտետի ԱԷԿ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2020 թվականը բոլորիդ օջախներում նշանավորվի հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի առողջության, սիրո, ներդաշնակության տարի: 2019 թվականի ընթացքում Ագրարարային համալսարանը բոլորիս համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ լուրջ առաջընթաց է գրանցել համալսարանի հեղինակության բարձրացման, ուսումնառության եւ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունվար 17-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև հունվարի 15-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More
ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի՝ դեկտեմբերի 26-ին կայացած տարեվերջյան նիստը հագեցած էր. ամփոփվում էր գիտական ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը: Նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Գիտխորհուրդը լսեց ՀԱԱՀ-ի ենթակայությամբ գործող գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2019 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները: 16 զեկուցում, որի ընթացքում ՀԱԱՀ-ի գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների ու գիտական մասնաճյուղերի պատասխանատուներն անդրադարձան գիտական և գիտատեխնիկական բազային [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում դեկտեմբերի 21-ին անցկացվեց ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին մասնակցում էին գյուղատնեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմեր ամբողջ Հայաստանից: Մրցույն անցկացվեց ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր նախագծի շրջանակում, որի նպատակն է աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Նախքան [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ամփոփեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մշակույթ-սպորտ անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ավետիսյանը: Նա մեր բուհի ակտիվ, ժրաջան, ստեղծագործական կարողություններով օժտված սաներից է: Նաիրան [...] Read More
Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ին և 22-ին Երևանի կոնյակի գործարանը «ԱՐԱՐԱՏ» թանգարանում հայտարարել էր բաց դռների օր, ինչը հիանալի հնարավորություն էր ՀԱԱՀ «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողների և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի համար արդեն ավանդույթ դարձած կրթական-տեղեկատվական հերթական շրջայցը կազմակերպելու համար: Ներկաներին էքսկուրսավարը պատմեց հայկական լեգենդար կոնյակների «ծննդի», «հարսանիքի» «մեղրամսի» և «ծերության» [...] Read More
Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում «Erasmus+ ՀԳ1» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) 3 ամսով հետազոտություն անցնակցնելու նպատակով (1 տեղ): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ՝ 1. անձնագրի պատճեն, 2. ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով), 3. Գրանադայի համալսարանում ընտրված ղեկավարի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Լոռու մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ «Լոռու մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց մեկշաբաթյա դասընթաց, որը վարեցին ՀԱԱՀ-ի Համաճարակաբանության և մակաբուծաբանության, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների դոցենտներ Արթուր Մկրտչյանը, Վալերի Գրիգորյանը և Վրեժիկ Խոցանյանը: Դասընթացավարները մարզի անասնաբույժներին փոխանցեցին տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ [...] Read More