Ավարտական համալիր երկու քննությունները հանձնելուց հետո Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներն արդեն շրջանավարտներ են։ Իսկ ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները պաշտպանեցին ավարտական թեզերը։ Շրջանավարտների պատվին ամեն տարի անցկացվող ավարտական արարողությունը, սակայն, այս տարի տեղի չունեցավ հասկանալի պատճառներով։ Աշխատանքով, նվաճումներով, արկածներով լեցուն ուսանողական տարիների ընթացքում ձեռք բերածը բակալավրիատի ուսանողները պատրաստվում էին տոնել դասախոսների, համալսարանի [...] Read More
Սույն թվականի հունիսի 16-ից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են. ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները, Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (2 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր [...] Read More
Այն, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ է, նկատելի է անգամ ուսումնական մասնաշենքի բակից. ամեն բան խնամված, մշակված է պարտիզագործին վայել վարպետությամբ: Իսկ մասնաշենքի ներսում՝ բոլոր հարկերի միջանցքներում, լսարաններում ու աշխատասենյակներում ծաղկունք է տարվա բոլոր եղանակներին: Այս լուսանկարները վկայում են, որ ագրոբուհը գործում է իր անվանը համահունչ, ընդ որում [...] Read More
Մայիսի 27-ին ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) «Համաշխարհային պարենային քաղաքականության՝ Եվրասիայի վերաբերյալ 2020թ․-ի զեկույցի» արդյունքների եւ Եվրասիական տարածաշրջանի ագրոպարենային համակարգերի վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության առցանց քննարկմանը։ IFPRI-ի հետ համատեղ այն կազմակերպել էին Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը (տեղակայված է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանում), Տաշքենդի՝ Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Համաշխարհային բանկի խումբը։ [...] Read More
Տարիներ առաջ, բոլորը, որոնց աշխատասենյակները գտնվում էին Ագրարային համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի հարեւանությամբ, շաբաթվա որոշակի ժամերի պարզապես զրկվում էին խաղաղ աշխատելու հնարավորությունից: Բոլորս շատ լավ գիտեինք Հարություն Գեւորգյանի դասացուցակը ու կես կատակ, կես լուրջ իրար «ցավակցում» էինք. «Այսօր Գեւորգյանը դասի է»: Սա, իհարկե, անչար կատակով, որովհետեւ անկեղծորեն հիանում էինք, թե երիտասարդ, իր գործին անմնացորդ նվիրված մասնագետն [...] Read More
Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 22-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության եւ Ագրոէկոլոգիա եւ Բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությունների մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների հետ համատեղ կազմակերպել էր «Ագրոկենսառեսուրսների կիրառական նշանակությունը» թեմայով բաց դաս։ Դասին ներկա էին Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավանդական Վերջին զանգի արարողությունը հայտնի պատճառներով չկայացավ։ Արտակարգ իրավիճակն, անշուշտ, իր ուղղումներն է մտցնում մեր գործունեության մեջ, ներառյալ՝ ավանդական դարձած ու երկար սպասված միջոցառումների անցկացման գործում։ Սակայն անսովոր պայմանները դույզն ինչ չեն նսեմացնում վարժարանի՝ սովորական դարձած հաջողություններն ու նվաճումները, որոնք այս տարի աշակերտության եւ մանկավարժական հանրույթի հետ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և տպագրական տեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունիսի 1-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Աճուրդին ներկայանալ COVID-19-ի պարետատան սահմանած կանոններով`պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով: 1. Օտարման առարկա [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային եւ Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում մայիսի 20-ին մսի եւ մասմթերքի տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը թուրքմեն դասախոսների եւ ուսանողների համար դասախոսություն է կարդացել «Սննդային հավելումների օգտագործումը մսարդյունաբերությունում» թեմայով։ Գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը շուրջ մեկ ամիս առաջ տեսադասախոսություն էր կարդացել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման [...] Read More