Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտորի պաշտոնակատար, Հումանիտար եւ հասարակական գիտությունների քոլեջի դեկան, պրոֆեսոր Բրայան Ա․ Էլիսոնին։ Քննարկվել են Ագրարային համալսարանի եւ Ամերիկյան համալսարանի միջեւ բազմակողմանի գործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։ Պրոֆեսոր Էլիսոնը հետաքրքրությամբ դիտեց մեր համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն ու բաց տարածքի ոճով նոր ընթերցասրահը՝ հնարավորություն [...] Read More
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի մարտի 15-ի նիստի օրակարգը վերաբերում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ Ինչպես հայտնում են ՈԱԱԿ-ից, հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկել են մեր բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկել դրական եւ բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր [...] Read More
Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ, ՀԱԱՀ ամենագործուն, արտասահմանյան աշխույժ գործընկերային կապեր ունեցող ստորաբաժանումներից է, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվում մի քանի փոխկապակցված ուղղություններով: Այդ ծրագրերի՝ երկրի համար ռազմավարական նշանակությունը դժվար է գերագնահատել: Դրանք անվտանգ սննդի եւ պարենային անվտանգության անկյունաքարեր են: 2020 թվականը, չնայած համաշխարհային բարդ գործընթացներին, ոչ պակաս արդյունավետ էր: Այսպես. [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021/2022 ուստարվա աշնանային (միայն ասպիրանտների/հայցորդների համար) և գարնանային (բակալավրիատի ուսանողների և ասպիրանտների/հայցորդների համար) կիսամյակներում Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար (3 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More
Ագրարային համալսարանում ուսումնագիտական անձնակազմի շարունակական կրթությունից ու վերապատրաստումից բացի պատշաճ ուշադրություն է դարձվում նաեւ օժանդակ անձնակազմի մասնագիտական առաջընթացի ապահովման հարցերին՝ հաշվի առնելով բարեփոխումների միահավաք եւ ներդաշնակ ընթացքի անհրաժեշտությունը։ ՀԱԱՀ մատակարարման բաժնի պետ Գրիգոր Հարությունյանը վերջերս մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած «Հանրային գնումների համակարգը ՀՀ-ում» դասընթացին։ Դասընթացը վարում էր [...] Read More
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Գարիկ Սարգսյանը եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը Ագրարային համալսարան իրենց այցի ընթացքում ծանոթացան համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, եղան համալսարանի մի [...] Read More
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին լուրջ խնդիրներ կան բնագիտական առարկաների նյութատեխնիկական բազայի ապահովվածության եւ թարմացման հարցում: Չի բացառվում, որ հին, բարոյապես ու ֆիզիկապես մաշված լաբորատոր սարքավորումները եւս բացասական դեր խաղացին եւ մարեց պատանիների հետաքրքրվածությունը այս ոլորտների, մասնագիտությունների նկատմամբ: Մինչդեռ, դրանք ռազմավարական նշանակություն ունեն որեւէ երկրի տնտեսության կյանքում: Այս շատ կարեւոր խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարության [...] Read More
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրեցին «Սիսիան քաղաքում գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման» դրամաշնորհային ծրագիրը։ Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնը կհիմնվի ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։ Նախագծի արժեքը կազմում է 69․971 ԱՄՆ դոլար։ Զարգացնելով գյուղմեքենայացման կրթական բաղադրիչը` կենտրոնը նաեւ շահառու համայնքներին կապահովի բարձր որակավորում ունեցող երիտասարդ [...] Read More
Մարտի 16-ին ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Մուտք դեպի աշխատաշուկա» թեմայով քննարկում, որը վարում էր «Արմքոուչինգ» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Աննա Բարոյանը: Հիշյալ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Ամալյա Գալստյանն ասաց, որ նախաձեռնության նպատակն է օգնել ուսանողներին, նրանց հետ միասին դիտարկել այն խնդիրները, որոնք դժվարացնում են մուտքը աշխատաշուկա: Ի պատիվ մեր հյուրի, պետք է նկատենք, որ շատ [...] Read More