Category: Բոլոր նորությունները

TOPAS Էրազմուս+ ծրագրի նշանակությունը ագրարային բարձրագույն կրթության բարելավման գործում

Ավարտին մոտեցավ Եվրամիության ֆինանսավորմամբ «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը, որի նպատակը կարողությունների բարելավումն ու խթանումն է՝ հմտությունների զարգացման մեխանիզմների ներդրման եւ կատարելագործման միջոցով: Թիրախային երկրներն էին Հայաստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը, իսկ եվրոպական գործընկերները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան եւ Լեհաստանը։ Ծրագրի գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ի երկարատեւ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հարգելի դիմորդ. մեկնարկում է ընդունելության 2-րդ փուլը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ընդունում է դիմում-հայտերը սույն թվականի  հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ( մինչև ժամը 17։00-ն) Կարող են դիմել՝ 1.Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած դիմորդները, 2․Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, 3․ Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 4․ Զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։ Դիմորդները [...] Read More
armine

Քառօրյա դասընթաց կենսաբազմազանության հետազոտությունների թեմայով

Հունիսի 15-18-ը առցանց ձեւաչափով տեղի է ունեցել «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքագրման եւ կառավարման միջոցով» թեմայով դասընթացը, որն իրականացվում էր «Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակագման բաժնի միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ: «Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ [...] Read More

Տեխնոլոգները զարմացնում են. մագիստրոսական թեզերը հաջողություն գրանցեցին

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայի Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության տասներկու ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 23-ին: Պաշտպանության վայր էր ընտրվել Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: Առաջին ակնհայտ տպավորությունը, որ դարձավ նաեւ եզրահանգում, այն էր, որ թեմաները լավագույնս «աշխատված» էին, ուսանողները եւ նրանց ղեկավարները ջանքեր էին ներդրել ոչ միայն մագիստրոսական թեզերին ներկայացվող չափորոշիչները պահպանելու, այլեւ մասնագիտական ու ստեղծագործական [...] Read More

Գիտելիքի նորարարական հաբը դառնում է լոռեցի երիտասարդների սիրած վայրը

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը հաղորդում է, որ հունիսի 17-ին հաբում կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը՝ հյուրընկալել են China-Armenia Bridge կազմակերպության հիմնադիր Նոնա Գրիգորյանին, ինչպես նաեւ արդեն փորձառու շահառուների եւ հետաքրքրված երիտասարդների՝ լսելու հաջողության պատմություններ, ստանալու բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ: Հանդիպումը մեկնարկել է Տաթեւիկ Հովսեփյանի ողջույնի խոսքով. նա ներկայացրել է հանգույցի [...] Read More

AGRIS առցանց ամենամյա համաժողով 2021

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More

«Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում [...] Read More

ՀԲԸՄ-ի աջակցությամբ մեր դասախոսները վերապատրաստում են կին ձեռներեցներին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում նախատեսված ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացման նպատակով հունիսի 11-ին եւ 15-ին կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացը վարում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դոցենտ Հեղինե Մխիթարյանը եւ դասախոս Նարինե Հովհաննիսյանը: Դասընթացն անցկացվեց բավականին ինտերակտիվ եւ ջերմ, տրամադրող մթնոլորտում: «Ծրագրի շահառու սկսնակ [...] Read More

Տիեզերքում ամեն բան հարաբերական է, սիրուց բացի…

Եւ սիրո ճանապարհն էլ խելամիտները անցնում են միայն սիրով: Սիրուց անդին, ասում են՝ ամայություն է: Սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես… Եւ մեր վարժարանի տասներորդցիները՝ մահը հեռու վանելու կամք-նպատակով, հայոց լեզվի եւ գրականության հրաշալի-ճաշակավոր ուսուցչուհու՝ Կարինե Եսայանի ղեկավարությամբ, ուսումնական տարեվերջն ազդարարող զանգի ընդունված-տարածված-հոգնեցրած՝ ճապաղ, ձեռքից-ձեռք անցնող տանջված սցենարների փոխարեն քնարական-մեղեդային ծրագիր էին [...] Read More

Նոր ուսումնական տարին՝ կարգուկանոնի խստացման պայմաններում․ ռեկտորատի նիստը

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ 2021թ.-ի հունիսի 18-ին։ Այն վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգի առաջին երկու հարցերը վերաբերում էին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի հունվար-հունիս ամիսների ընթացքում ուսանողների հաճախումների վիճակին եւ մինչև 12 կրեդիտ առարկայական կրեդիտային պարտքերի լրացումների եւ քննությունների կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին։ Դեկանների, Հեռակա դեպարտամենտի պետի, մասնաճյուղերի եւ քոլեջի տնօրենի զեկուցումները ցույց տվեցին, որ [...] Read More