Ցեպելին Արմենիա ընկերությունը, որը հռչակավոր Caterpillar®-ի ներկայացուցիչն է Հայաստանում, մեր երկրում գործում է 2005թ-ից: Բացի հանքարդյունաբերական եւ շինարարական սարքավորումների վաճառքի իր հիմնական ուղղվածությունից, ընկերությունն այժմ մուտք է գործում նաեւ գյուղատնտեսական ոլորտ: Ցեպելին Արմենիայի գործունեության նոր՝ գյուղատնտեսական ուղղությանը զարկ տալու համար նախեւառաջ մասնագետներ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը թույլ չի տալիս ոլորտում պատշաճ ծառայություններ ու սպասարկում իրականացնել: [...] Read More
Հունիսի 30-ը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական արարողության օրն էր, որին մասնակացելու համար հրավիրված էին ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարների տեղակալները, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը, ծնողներ, դասախոսներ: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ԱՈՒԿ-ի «Երազանքների սրահում», մեկնարկեց լռության րոպեով, որով ներկաները հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱՈՒԿ-ի երեք շրջանավարտների, համալսարանի 33 ուսանողների անմահ հիշատակը: ԿԳՄՍ [...] Read More
Ընդամենը մեկ տարի առաջ մեկնարկած կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի առաջին սերնդի ներկայացուցիչները հունիսի 30-ին մեծ կյանք մուտք գործելու հայտ ներկայացրեցին՝ պաշտպանեցին ավարտաճառերը: Անսովոր ոչինչ չկար՝ նույն երիտասարդներն են՝ մի քիչ հուզառատ, մի քիչ ցայտնոտային, մի քիչ ինքնավստահ, որ տեւում է մինչեւ հանձնաժողովի անդամներից մեկը հարց կհնչեցնի… Սովորական է: Բոլորս ենք անցել այս ճանապարհով: Անսովոր է [...] Read More
Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության 2-րդ փուլը։ Մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ (երկուշաբթի [...] Read More
Հունիսի 29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպեց Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Աննա Ավալյանի եւ «Անասաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փորձագետ Մերուժան Զադայանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆալկուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը: Պրն Զադայանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման շրջանակում հյուրերը ներկայացրին 2018թ.-ին մեկնարկած ՄԱԶԾ-ի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ [...] Read More
Մեկ շաբաթ առաջ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսական մեքենաշինության եւ տեխնիկական շահագործման ամբիոնի վարիչ, տեխ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարգարյանը այցելել էին ZEPPELIN CAT ընկերություն, որտեղ, հաճույքով պետք է ընդգծենք, որ աշխատակիցների շարքերում շատ կան մեր համալսարանի շրջանավարտներից: - Շատ հետաքրքիր էր: Իրոք ձեռնարկություն է, որ ճիշտ կազմակերպվել ու ճիշտ աշխատում է, անթերի մաքրությամբ, [...] Read More
Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Ինչպես խթանել գյուղատնտեսական արտահանումը, արտահանման ոլորտի ներդրումները. խոչընդոտներ եւ մարտահրավերներ» վերտառությամբ սեմինար-քննարկում, որը նախաձեռնել էին ՀԱՀ-ը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Շեշտելով գյուղատնտեսական արտահանումների կարեւորությունը Հայաստանի համար, տիկին Մարկիդեսն [...] Read More
MATLAB ծրագրի շրջանակում տվյալագիտության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են՝ ուսումնասիրելով գործիքակազմը, մաթեմատիկական եւ ճարտարագիտական հաշվարկների նրբությունները, օրինակների միջոցով ուսումնասիրվել է տարբեր մեխանիզմների աշխատանքը: Նաեւ դիտարկվել է MATLAB-ի Simulink միջավայրը, որի գործիքները հնարավորություն են տալիս ստեղծելու ճարտարագիտական համակարգերի մոդելներ: Դասընթացը վարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի ANEL լաբորատորիայի աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը, որը բազմամյա փորձառություն ունի այս ոլորտում: [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները՝ անկախ տարիքից (ի դեպ, ավագ սերունդը՝ Աշոտ Ոսկանյան, Նելլի Գրիգորյան, Ծովաչ Խալաթյան՝ ավելի ջանասիրաբար), մասնակցեցին վերապատրաստման 10 ժամ ընդգրկմամբ դասընթացի՝ «Burke-Litwin-ի կազմակերպական փոփոխությունները եւ արդյունավետության մոդելը» թեմայով: Դասընթացը վարում էր ԵՊՀ-ից տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը: Եթե խիստ հակիրճ, ապա Ուորներ Բըրքի և Ջորջ Հ. Լիտվինի ստեղծածը՝ Burke-Litwin կազմակերպչական գործունեության [...] Read More
Սումիի ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա) ամփոփվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Հունիսի 16-ից 18–ը ծրագրի մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ի դեմս Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանի, հաշվետվողական ներկայացումների [...] Read More